Hetq podcast

Hetq podcast

Audio investigations and more

8. Ճանապարհ դեպի կարանտին
8. Ճանապարհ դեպի կարանտին

Այս թողարկումը երեք հոգու մասին է, ովքեր վերադարձան Հայաստան, երբ կորոնավիրուսը Չինաստանից շատ արագ հասավ Եվրոպա եւ ԱՄՆ։ «Հետք» փոդքասթի հեղինակ Սամսոնը թողարկման հերոսների՝ Նելլիի, Ինեսայի եւ Արամի հետ կապի մեջ է եղել երկու շաբաթ։ Նրանք Սամսոնին ֆեյսբուքով ձայնային հաղորդագրություններ էին ուղարկում ու պատմում էին իրենց զգացմունքների, ճանապարհի եւ մտքերի մասին։ Շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը, նրա աշխատանքներին ծանոթացեք այս հղումով։  Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts  Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/  Շնորհակալություն լսելու համար։ 

7. ՀԴՄ սարքեր. ՊԵԿ-ի կասկածելի գործարքը [5 հարց]
7. ՀԴՄ սարքեր. ՊԵԿ-ի կասկածելի գործարքը [5 հարց]

«5 հարց» շարքի շրջանակներում զրուցում ենք «Հետքի» լրագրող Դիանա Ղազարյանի հետ։ Այս հետաքննությունը Դիանան եւ Մարինեն սկսել էին անցած տարի։ Նրանք պարզել են, որ ՊԵԿ-ը գաղտնի է պահում ՀԴՄ սարքերի գնման պայմանագրերը, իսկ ՀԴՄ-ների մատակարար չինական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ ընկերությունների սեփականատերերը առնչվում են վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին։ Դիանան պատմում է, թե ինչպես են Կառավարությունը եւ ՊԵԿ-ը նոր ՀԴՄ-ները վաճառել ինքնարժեքից 70% թանկ գնով եւ թե ինչպես են ՊԵԿ-ից անհետացել կարևոր փաստաթղթեր։ Երաժշտության հեղինակ՝ Վազգեն Հարությունյան Գլխավոր լուսանկարը՝  azatutyun.am Լսեք մեր փոդքասթը iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts  Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/  Շնորհակալություն լսելու համար։ 

6. Օղակաձև զբոսայգու տերերը [5 հարց]
6. Օղակաձև զբոսայգու տերերը [5 հարց]

«5 հարց»-ը նոր ֆորմատ է մեր փոդքասթում։ «Հետք»-ի լրագրողները պատմում են իրենց հետաքննությունների մասին Սամսոնի հարցերին պատասխանելու միջոցով։ Եթե ժամանակ չունեք երկար եւ ծավալուն հոդվածները կարդալու, լսեք «5 հարց»-ը եւ հենց լրագրողներից տեղեկացեք «Հետք»-ի հետաքննություններին։ Առաջին հյուրերն են Տրդատ Մուշեղյանը եւ Ամալյա Մարգարյանը։ Զրուցում ենք «Ովքեր են «տիրացել» Օղակաձեւ զբոսայգուն» հետաքննությունների շարքի մասին։ Երաժշտության հեղինակ՝ Վազգեն Հարությունյան Գլխավոր լուսանկարը՝ urbanista.am  Լսեք մեր փոդքասթը iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts  Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/  Շնորհակալություն լսելու համար։   

5. Կարծրատիպերից անդին. հայաստանցի եզդիները
5. Կարծրատիպերից անդին. հայաստանցի եզդիները

Այս թողարկումը Հայաստանում եզդիական համայնքի մասին է։ Թողարկման մեջ կլսեք մեր զրույցները եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնցում նրանք պատմում են համայնքի մարտահրավերների մասին, միասին կայցելենք եզդիական տաճար ու կլսենք եզդիների կրոնի՝ Շարֆադինի մասին, կփորձենք հասկանալ համայնքի առանձնահատկությունները եւ խնդիրները։ Շնորհակալություն Իզաբել Բրոյանին, Մրազ Շամոյանին, Ռուստամ Բաքոյանին եւ Սաշիկ Սուլթանյանին այս թողարկումը պատրաստելուն աջակցելու համար։ Շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը, նրա աշխատանքներին ծանոթացեք այս հղումով։  Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts  Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/  Շնորհակալություն լսելու համար։ 

4. Պատմություններ Սյունիքից
4. Պատմություններ Սյունիքից

2019 թ.-ի սեպտեմբեր ամսին գնացել էի Սյունիք՝ ռեպորտաժ պատրաստելու։ Այս թողարկման մեջ կլսեք զրույցներ տեղացիների հետ նրանց կյանքի ու առօրյա հոգսերի մասին եւ այն ամենը, ինչ տեղի է ունեցել երկու օրանոց այցելության ժամանակ։ «Սյունիքի լեռներում» իմ ֆոտոշարքը կարող եք տեսնել այստեղ։ Կապանում Marley's Pub-ի ստեղծման մասին հոդվածը՝ «Նախկին ռազմական բժիշկը Կապանում փաբ է բացել»։ Փաբի ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/Marleys.Pub.Cafe/  Այցելությունը կազմակերպել էր «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն»-ը։   Թողարկման շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը, նրա աշխատանքներին ծանոթացեք այս հղումով։  Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts  Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/  Շնորհակալություն լսելու համար։ 

3. Դեպորտ[ed]. Գերմանիան արտաքսում է հայաստանցի միգրանտներին
3. Դեպորտ[ed]. Գերմանիան արտաքսում է հայաստանցի միգրանտներին

Այս թողարկումը Գերմանիայի միգրացիոն քաղաքականության ու արտաքսված ընտանիքների մասին է։ Փորձենք հասկանալ, թե գլոբալ զարգացումների հետեւանքով ինչ է փոխվել Գերմանիայի միգրացիոն քաղաքականության մեջ, որքան հայաստանցիներ են արտաքսվել այդ փոփոխությունների արդյունքում, ինչ խնդիրների են նրանք բախվում Հայաստան հարկադիր վերադարձից հետո։ Փոդքասթի այս թողարկումը հիմնված է «Հետք»-ում հրապարակված երկու հոդվածների վրա՝ «Մարդասիրական «դեպորտ». Եվրոպայից Հայաստան արտաքսվածների թիվը եռապատկվել է» եւ « «Դուռը ծեծեցին, բացեցի՝ բացարձակ չմտածելով, որ մեր հետևից են եկել»․ սեպտեմբերին 45 հայերի են արտաքսել Գերմանիայից» Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին https://www.facebook.com/groups/hetqpodcast: Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS ու Android հավելվածներում (Apple Podcasts, Google Podcast), որոնելով hetq։ Թողարկման շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը։ Հատուկ շնորհակալություն Սադոյանների ընտանիքին՝ իրենց պատմությամբ կիսվելու համար, ՀՀ Միգրացիոն ծառայության ղեկավարՂազարյան Արմենին, «Գերմանահայոց կենտրոնական խորհրդի» վարչության անդամ Դագեսյան Անիին, Մամիկոնյան Անդրանիկին եւ «Հետք»-ի լրագրողներ Ղազարյան Դիանային, Հովհաննիսյան Անիին եւ Բաղդասարյանին Սարոյին։

2. ֆայլա-ֆայլա
2. ֆայլա-ֆայլա

Այս թողարկումը ֆայլա բազարի մասին է։ Ֆայլան շատերիս հայտնի է որպես մի տեղ, որտեղ ուղղակի կանգնում են գործազուրկ տղամարդիկ, ովքեր պատրաստ են անել գրեթե ցանկացած գործ, կոպիտ ասած՝ սևագործ բանվոր գտնելու տեղ է։ Բայց ֆայլան ավելին է, քան ֆիզիկական տարածքը։ Թողարկումը փորձ է` ճանաչելու ֆայլա բազար երևույթը. գնում ենք այնտեղ՝ զրուցելու ֆայլայում կյանքի, աշխատանքի ու խնդիրների մասին, հանդիպում ենք պետական կառույցի ներկայացուցչին, մշակութային մարդաբանի հետ վերլուծում ենք ֆայլայի առանձնահատկությունները քաղաքային միջավայրի կոնտեքստում։ Ֆայլա բազար տեսնում ենք ժամանակակից գրող Համբարձում Համբարձումյանի կարճ պատմություններից մեկում, որը կարող եք կարդալ այս հղումով https://inknagir.org/?p=8738 Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին https://www.facebook.com/groups/hetqpodcast: Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS ու Android հավելվածներում (Apple Podcasts, Google Podcast), որոնելով hetq Շնորհակալություն ֆայլա բազարի տղաներին ու ձեզ` հետքի փոդքասթը լսելու համար։ Այս թողարկման շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը։Հատուկ շնորհակալություն Համլետ Մելքումյանին, Սաշիկ Սուլթանյանին, Հուսիկ Ղուլյանին, Ազատուհի Աբրահամյանին, Հրակ Փափազյանին, Սոֆի Ցխվարիաշվիլիին և Ջավիդ Աղային, ովքեր կիսվեցին իրենց գիտելիքներով ու օգնեցին պատրաստել այս թողարկումը։

1. Նիհարեցնող միջոցների սև շուկան. բիզնես՝ մարդկանց առողջության հաշվին
1. Նիհարեցնող միջոցների սև շուկան. բիզնես՝ մարդկանց առողջության հաշվին

«հետք»-ը մի քանի ամիս շարունակ ուսումնասիրել է նիհարեցնող միջոցների շուկան: Արդյունքում պարզել ենք, որ Հայաստանում գործում է, այսպես կոչված, «սև շուկա». 100 % «բնական» կապսուլաների անվան տակ տարբեր անձինք համացանցում ազատորեն վաճառվում են Հայաստանում արգելված դեղանյութ պարունակող նիհարեցնող միջոցներ և գումար վաստակում՝ մարդկանց առողջության հաշվին։«Նիհարելու միջոցներ՝ արգելված դեղանյութով. ստվերային բիզնես՝ մարդկանց առողջության հաշվին» վերնագրով հետաքննությունը հրապարակվել է 2019 թվականի ապրիլ ամսին՝  [https://hetq.am/hy/article/102843]։  Մեր փոդքասթի առաջին թողարկումով անդրադառնում ենք վերը նշված բացահայտումներին, զրուցում ենք հետաքննությունն իրականացրած լրագրողի հետ, ներկայացնում ենք մանրամասներ, որոնք տեղ չեն գտել հոդվածում։ Հատուկ շնորհակալություն «հետք»-ի լրագրողներ Խաչատրյան Տաթևին և Քոչարյան Անուշին՝ աջակցման և այս թողարկման պատրաստման աշխատանքներին մասնակցելու համար, շնորհակալություն ենք հայտնում նաև հոգեբան Մարիաննա Փահլեվանյանին խորքային հարցազրույց տալու համար։ Միացեք «հետք» փոդքասթի ֆեյսբուքյան խմբին՝ [https://www.facebook.com/groups/hetqpodcast/], հեռախոսներով գտեք մեզ փոդքասթ լսելու տարբեր հավելվածներում և բաժանորդագրվեք։ 

հետք փոդքաստի անոնս
հետք փոդքաստի անոնս

Շուտով լույս է տեսնելու «Հետքի» փոդքասթը։ Որոշել ենք նոր ֆորմատով ներկայանալ՝ «Հետքի» արած լուրջ ու որպես կանոն երկար տեքստային հետաքննությունները դարձնում ենք ավելի հանրամատչելի, հասանելի։Լսելով հետքի փոդքասթը՝ հնարավորություն եք ունենալու աուդիո պատումների միջոցով ծանոթանալ մեր իրականացրած հետաքննություններին և բացահայտումներին։ Բոլոր թողարկումներում լինելու են զրույցներ հետաքննությունն իրականացրած լրագրողների հետ, ովքեր պատմելու են այնպիսի մանրամասներ, որոնք, հնարավոր է, չեն ընդգրկվել հոդվածներում։ Չենք սահմանափակվելու արդեն իսկ եղած հետաքննություններով, այլ պատրաստելու ենք նաև կարևոր թեմաներով աուդիո ռեպորտաժներ ու հարցազրույցներ։ Բաժանորդագրվեք մեզ փոդքասթ լսելու հավելվածների միջոցով։ Գտեք մեզ «Ֆեյսբուք»-ում և «Թվիթեր»-ում։ Կհանդիպենք։