Technoworld

Technoworld

About IT events, science and technologies of Armenia and the world

Տարածելով ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկատվությունը՝ դուք դառնում եք նրանց քարոզչամեքենայի մի մասը․ Սամվել Մարտիրոսյան
Տարածելով ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկատվությունը՝ դուք դառնում եք նրանց քարոզչամեքենայի մի մասը․ Սամվել Մարտիրոսյան

Technoworld-ի այս թողարկման ընթացքում կիբեռանվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատմում է, թե ինչու պետք չէ տարածել ու մեկնաբանել ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը։ 

Technoworld/ Տեխնոաշխարհ #14․ Վերջին ծուռը․էպոսի մոտիվներով խաղ, որը հավակնում է գրավել համաշխարհային շուկան
Technoworld/ Տեխնոաշխարհ #14․ Վերջին ծուռը․էպոսի մոտիվներով խաղ, որը հավակնում է գրավել համաշխարհային շուկան

Տեխնոաշխարհի 14-րդ էպիզոդում Ալբերտ Հովակիմյանը պատմում է հայկական էպոսի մոտիվներով ստեղծվող <<Վերջին ծուռը>> համակարգչային խաղի մասին։ Հետաքրքիր զրույց, հայկական ՏՏ-ի համար խորթ գեյմերական աշխարհից։

Technoworld/ Տեխնոաշխարհ #13․ 3Dzook. Ագաթան ու Աբելը պատմում են իրենց ստեղծած հավելվածի` AI-ով աշխատող 3Dzook-ի մասին
Technoworld/ Տեխնոաշխարհ #13․ 3Dzook. Ագաթան ու Աբելը պատմում են իրենց ստեղծած հավելվածի` AI-ով աշխատող 3Dzook-ի մասին

Ագաթան ու Աբելը 13-րդ էպիզոդում պատմում են իրենց համատեղ ծրագրի՝ 3Dzook-ի մասին, որը սելֆիի հավելված է ու սովորական լուսանկարները դարձնում է գեղեցիկ իլյուստրացիաներ

Technoworld/Տեխնոաշխարհ #12 Brian McGann. An american guy living in Armenia
Technoworld/Տեխնոաշխարհ #12 Brian McGann. An american guy living in Armenia

In today's episode I'm talking with an American tech guy who's living now in Armenia..We're talking about his tech past, present and future, about his company and Armenian stuff....

Technoworld/Տեխնոաշխարհ #11․ Ինչո՞վ են վատը բազմաֆունկցիոնալ սմարթֆոնները․ Kaspersky lab
Technoworld/Տեխնոաշխարհ #11․ Ինչո՞վ են վատը բազմաֆունկցիոնալ սմարթֆոնները․ Kaspersky lab

Kaspersky lav Armenia տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանի հետ լիքը բաներից ենք զրուցել այս էպիզոդում՝ անտիվիրուսներ, վիրուսներ, բազմաֆունկցիոնալ սմարթֆոններ ու լիքը սենց բաներ։

Technoworld/Տեխնոաշխարհ #10. Ինտերնետում iPhone ՉԵՆ ՇԱՀՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան
Technoworld/Տեխնոաշխարհ #10. Ինտերնետում iPhone ՉԵՆ ՇԱՀՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ 10-րդ էպիզոդում խոսել ենք համացանցային վտանգների՝ ֆեյքերի, թեստերի ու iPhone շահելու մասին:

Technoworld/Տեխնոաշխարհ #9. 5G-ն զարգացնելու համար պիտի ունենանք համապատասխան հասարակություն.Սամվել Մարտիրոսյան
Technoworld/Տեխնոաշխարհ #9. 5G-ն զարգացնելու համար պիտի ունենանք համապատասխան հասարակություն.Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ, կիբեռանվնտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ խոսում ենք հայկական ինտերնետ տիրույթի, Հայաստանի ինտերնետի, մեր երկրում 5G-ի զարգացման հեռանկարների ու հայ-ադրբեջանական կիբեռշփումների մասին:

Technoworld/Տեխնոաշխարհ #8. Skype-ը  կթարգմանի ձեր խոսքը
Technoworld/Տեխնոաշխարհ #8. Skype-ը կթարգմանի ձեր խոսքը

Skype-ում նոր գործառույթ է ավելացել՝ մեր սիրելի հարթակն ասում է՝ պատրաստ է մեր խոսքը թարգմանել 50 լեզվով՝ ռուսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն , գերմաներեն և այլն։

Technoworld/Տեխնոաշխարհ #7. iPhone 11 Pro․ արժի գնե՞լ, թե՝ չէ
Technoworld/Տեխնոաշխարհ #7. iPhone 11 Pro․ արժի գնե՞լ, թե՝ չէ

Technoworld/Տեխնոաշխարհ փոդքասթի 6-րդ թողարկումը iPhone 11 Pro-I մասին է․․․օգտագործողների մի մասն ասում է՝ արժի, մյուսը՝ չարժի․․․մեկ շաբաթ iPhone 11 Pro-ի հետ ու մասնագետներն ասում են՝ թե ինչու արժի և ինչու չարժի

Technoworld/Տեխնոաշխարհ #6․Սուբսիդիան  գնալու համար է․ #Վահրամ Մարտիրոսյան #ՏՏհարկայինարտոնություն
Technoworld/Տեխնոաշխարհ #6․Սուբսիդիան գնալու համար է․ #Վահրամ Մարտիրոսյան #ՏՏհարկայինարտոնություն

<<Զանգի>> հայտնի հավելվածի հեղինակ Վահրամ Մարտիրոսյանը դժգոհություններ ունի ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին տրվող արտոնություններին։

Technoworld/ Տեխնոաշխարհ #5.  iOS թե՞ Android․ փորձում ենք լուծել դարի հարցը
Technoworld/ Տեխնոաշխարհ #5. iOS թե՞ Android․ փորձում ենք լուծել դարի հարցը

Տեխնոաշխարհի 5-րդ թողարկմանը փորձում ենք հասկանալ iOS , թե՞ Android։ Վերջիվերջո՝ ո՞րն ա լավ, որը՝ վատ Երկուսն էլ օգտագործել եմ ու թողարկմանը իմացի, թե ինչից եմ գոհ ու դժգոհ

Technoworld/ Տեխնոաշխարհ #4 . Արտակ Սևադա․Armcoin` առաջին համահայկական կրիպտոարժույթն ու ջոբսական>> ակնոցները
Technoworld/ Տեխնոաշխարհ #4 . Արտակ Սևադա․Armcoin` առաջին համահայկական կրիպտոարժույթն ու ջոբսական>> ակնոցները

Տեխնոաշխարհի 4-րդ էպիզոդում Արտակ Սևադայի հետ զրուցում ենք իր ստեղծած ընկերության, <<ջոբսական>> ակնոցների, արհեստական բանականության ու հայկական կրիպտոարժույթի՝ Armcoin-ի մասին

Technoworld/Տեխնոաշխարհ #3. Ալմուստաֆա Ամադու Սիսս.  #Հայաստանն ավելի հաջողակ է, քան աֆրիկյան մի քանի պետություն
Technoworld/Տեխնոաշխարհ #3. Ալմուստաֆա Ամադու Սիսս. #Հայաստանն ավելի հաջողակ է, քան աֆրիկյան մի քանի պետություն

-Ես մի քանի հարց ունեմ Ձեզ։ Բայց ամենառաջինը՝ սա Ձեր առաջի՞ն այցելությունն է Հայաստան։ -Այո, առաջին։ -Եվ, ի՞նչն է ձեզ տպավորել։ -Ես շատ տպավորված եմ Հայաստանով, որովհետև ես երբեք չեմ մտածել, որ Հայաստանը այսքան հզոր է, այստեղի հյուրընկալությունը արժեքավոր է շատ, մարդիկ լավն են։ Սա մի մասն է տպավորություններիս։ Ամենից շատ ես տպավորվել եմ ՀՀ կառավարության, մասնավոր սեկտորի, ոչ կոմերցիոն ընկերությունների և այլ ընկերությունների մասնակցությամբ ինովացիոն տեխնոլոգիաների ու գիտության զարգացման զարգացման գործընթացում։ -Ի՞նչ եք որպես բացահայտում գտել հայաստանյան IT և հաղորդակցության ոլորտում, ի՞նչն էր Ձեզ համար նոր: -Առաջինը, ինչ ես ինձ համար պարզեցի, այն էր, որ Հայաստանում տեխնոլոգիաները մեծ առաջընթաց ունեն՝ այստեղ կիրառվում են և՛ արհեստական բանականությունը, և՛ մեքենայական ուսուցմը, տեսնում եմ ուսանողների, ովքեր հետազոտություններ են անում։ Բացի այս ամենը, նրանք նաև լուծումներ են առաջարկում։ Օրինակ՝ ավտոմատացված, ինքնավար մեքենաներ, որը հիմա առաջատար ճյուղ է։ Զարգացած է նաև հեռահաղորդակցության ոլորտում, դուք ունեք ռադիոհաճախականության տեխնոլոգիական լուծումներ, որոնք նույնպես տարածված են շատ։ Օրինակ՝ 5G-ն։ Ձեր երկրի համար սա իրապես շատ լավ է։ -Նայենք հայկական և աֆրիկյան IT ճյուղերին, ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կան։ Ձեր փորձառության ո՞ր մասը կարող ենք մենք կիրառել։ -Շա՜տ բարդ է համեմատել մի երկիրն ամբողջ Աֆրիկա մայրցամաքի երկրների հետ։ Եկեք երկներով ասեմ։ Եթե նկատի ունենաք Հարավային Աֆրիկան, ապա այն մի փոքր ավելի զարգացած է տգեխնոլոգիական առումով, քան Հայաստանը։ Հայաստանն իր այս զարգացվածությամբ ավելի շատ նման է Նայրոբիին և Նիգերիային։ Բայց, պետք է ասեմ, որ այս աֆրիկյան պետություններն ունեն զրոյական ներդրումներ ու պրակտիկանտներ տեխնոլոգիաների ու գիտության մեջ։ Ինչն եմ ես ավելի շատ հավանում հայկական մոդելի մեջ, ասեմ՝ Աֆրիկայի շատ երկրներում տեխնոլոգիական ընկերությունները կազմակերպված չեն, այստեղ դուք ունեք մի մեծ էկոհամակարգ և սա մեծ ազդեցություն է թողնում էկոնոմիկայի և մարդկանց կյանքի վրա։ Շատ լավ է ունենալ էկոհամակարգ, որտեղ Կառավարությունը, մասնավոր սեկտորը, ոչ կոմերցիոն կազմակերպություններն ունեն գրեթե նույն դերակատարությունը էկոհամակարգի ստեղծման մեջ։ Ես կարծում եմ, սա լավ մոդել է, որը Հայաստանն իրագործել է գերազանց։ Աֆրիկայում...

TechnoWorld/Տեխնոաշխարհ #2. Միխայիլ Ստեբլին #վիրուսներ
TechnoWorld/Տեխնոաշխարհ #2. Միխայիլ Ստեբլին #վիրուսներ

-Ինչպե՞ս են փոփոխվել կիբեռվիրուսները տարիների ընթացքում, խոսքը ոչ միայն 2018-2019 թվականների մասին է։ -Այսպիսի թրենդ կա՝ եթե առաջ հաքերները համակարգիչը շարքից հանող վիրուսի մեկ տեսակ էին ստեղծում, որը ուղարկում էին ցանց, մենք ու մեր նման ընկերությունները դա նկատում էին ու հեռացնում և օգտատերերը պաշտպանվում էին ստանդարտ մեխանիզմներով՝ հակավիրուսային ծրագիր սերվերի համար, էլեկտրոնային հասցեի և այլն, սյսօր հաքերների հիմնական նպատակը մեծ ու թիրախավորված հարձակումներն են, ընդ որում թիրախավորված հարձակումներ ոչ միայն շահույթ ունենալու համար(հարձակվեցին, ստացան գումար և վերջ), այլ նաև թրենդ է նկատվում կիբեռզենքի, պատերազմի ուղղությամբ։ Վերջինս, բնականաբար, մեծ երկրների միջև է տեղի ունենում։ Այս ամենը բերում է նրան, որ թիրախավորված հարձակումը միանգամյա չէ, այլ տևում է 1-2 ամիս, 1 տարի ու շատ բաղկացուցիչներ ունի։ Դրանք և՛ հայտնի վնասաբեր ծրագրերն են, և՛ լեգիտիմ պաշտպանիչ միջոցները և նորույթներ՝ ստեղծված հատուկ հարձակումների համար։ Այս պատճառով էլ պաշտպանության դասական ձևերը (քանի որ նրանք ունեն առաջադրանք միանգամից արգելփակել, այլ ոչ թե վիրուսի վարքին հետևել) չեն կարող ամբողջապես վերահսկել այս ամենը։ Պետք է պաշտպանության նոր հանակարգ, բայց ոչ թե դասական տեսակը փոխելու համար, այլ համալրելու, ամբողջացնելու համար։ Հենց այս ամբողջությունն էլ թույլ է տալիս հետևել ու ոչնչացնել վիրուսների ավելի բարդ տեսակներ։ -Ի՞նչ տեսակի վնասաբեր ծրագրեր ունենք 2018-2019 շրջանում ու ի՞նչ վեկտորներով են դրանք զարգանում։ -Ամենահայտնի ու <<սիրելի>> վեկտորը եղել ու մնում է ու դառնում է էլ ավելի մասսայակն էլեկտրոնային հասցեն։ Ինչո՞ւ է դա մասսայական։ Առաջին հերթին հասարակ օգտատերերը ու հավանաբար ձեր խմբագրությունում էլ միշտ ստանում են նամակներ նորությունների մասին, պետք է արագ դրանք ուսումնասիրել, բացել լինքերը, նկարները և այլն։ Եվ օգտատերերը, ում աշխատանքը բացարձակապես տեղեկատվական անվտանգության հետ կապ չունի ու գլուխ չեն հանում դրանից (իրենց պետք էլ չի), բացում են նամակները և անցնում են բոլոր հղումներով, նայում են նկարները և արդյունքում այդ ամենը ավարտվում է նրանով, որ մի ամբողջ օֆիս վարակվում է։ Սա վեկտորի մասով։ Վիրուսային ծրագրերի մասով՝ ամենամասսայականը մայնինգի հետ կապված ծրագրերն են ու կշարունակեն դրանք այդպես էլ մնալ։ Իսկ ոչ վաղ անցյալում դրանք կոդավորողներն էին,...

TechnoWorld/Տեխնոաշխարհ / #1 ․ Դավիթ Բաբայան
TechnoWorld/Տեխնոաշխարհ / #1 ․ Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայանի կյանքում տեխնոլոգիաներն այսօր կարևոր տեղ են զբաղեցնում։ Դավիթի և տեխնոաշխարհի սերտ շփումը սկսվեց ճակատագրի բերումով՝ երբ լողի չեմպիոնը պատանի տարիքում ոսկե մեդալի գնով զրկվեց քայլելու հնարավորությունից։ Այսօր Դավիթը զբաղվում է արդեն իր համար սիրելի դարձած մասնագիտությամբ և ունի սեփական պատկերացումները, թե ուր է գնում տեխնոլոգիական Հայաստանը։