2 Songs a Week

2 Songs a Week

Ողջույն։ Ես Դիանան եմ։ Կիսվում եմ ինձ հետաքրքրող պատմություններով, երաժշտությամբ ու խաղաղ տրամադրությամբ։ content: Այս փոդքասթն իմ անձնական Մարս մոլորակն է։ Որպես լեզվաբան հաճախ որևէ թեմայով թարգմանություն անելու համար՝ Լյուիս Քերըլի Ալիսայի պես՝ գլխով ընկնում եմ թեմայի անհուն խորքերն ու գնա՜ց․ ամեն ինչ ավելի ու ավելի հետաքրքրանում է։ Այսպես մի օր հիացա ժողովրդական բանահյուսությամբ, փշաքաղվեցի մետալի, ֆոլքի և նույնիսկ հոգևոր երաժշտության նմանությունից, սիրահարվեցի բնությանը և առ այսօր դեգերում եմ մարդու ուղեղի գալարներով, որպեսզի մի չրթ ավել հասկանամ, թե ինչպես է այն աշխատում։ Ու որքան խորանում եմ, այնքան ավելի շատ եմ պաշտում բնությունը, դրա աշխատանքը, մեխանիզմները, կատարելությունը։ Չգիտեմ՝ ուր կտանի ինձ հետաքրքրասիրությունս, բայց ամեն էպիզոդ ու ամեն քայլ միշտ կունենա իր ռիթմը, ձայնը ու մեղեդին։ Որովհետև առանց երաժշտության կյանքն ախմախ բան կլիներ։

Մահը
Մահը

1․ Ասք մուլտերում մահվան թեմայի, գրականության մեջ նկարագրությունները վերծանելու, սյուժեն կանխատեսելու, երկրագնացի նկատմամբ վերաբերմունքի և թաղման այլընտրանքային երաժշտության մասին։

Թաղման քայլերգ 1։

2․ Ասք ուղեղում «մահվան ալիքների», նեյրոնների «հետմահու» ակտիվության, մկների, խոզերի ու մարդկանց ուղեղների ուսումնասիրության և դրա արդյունքների էթիկական ու իրավական դարդուցավի մասին։ 

Թույնագույն երգ 2։

Թույն ծտերն ու անուղեղ հավերը
Թույն ծտերն ու անուղեղ հավերը

1․ Ասք եվրատեսիլյան մութ անցյալիս, դիցաբանական թույն ծտերի, դրանց կակաշների և աշխարհի ստեղծման մասին։

Թույն երգ 1։

2․ Ասք անգլուխ Մայքի, նեյրոպլաստիկության, «անուղեղ» հավերի մոնետիզացիայի և Բիլի Այլիշի ճտերի մասին։

Նուրբ попса երգ 2։

Two Songs a Week | Ստրկությունն ու կամքը
Two Songs a Week | Ստրկությունն ու կամքը

1․ Ասք սևերի, սպիտակների, երկրորդ համաշխարհային պատերազմ, սեգրեգացիա ու ապարտեիդ տեսած ռեժիմի ստրուկների ու մարդու կամքի ուժի մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք Բենջամին Լիբեթի և որոշ գիտնականների կողմից ազատ կամքը հարցականի տակ դնելու մասին։ Թույն երգ 2։

Two Songs a Week | Գրողուցավը
Two Songs a Week | Գրողուցավը

1․ Ասք կորոնավիրուսի դարում առաջնահերթություններ սահմանելու, տանից աշխատելու, աշխատանքը կորցնելու, նարդի խաղալ սովորելու և անիմաստ բաների վրա չֆիքսվելու մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք ցավի մեխանիզմի, վարդագույն թիթեռների և ցավից վերականգնվելու տարբեր ուղիների մասին։   Թույն երգ 2։

Two Songs a Week | Կանանց ու տղամարդկանց մասին
Two Songs a Week | Կանանց ու տղամարդկանց մասին

1․ Ասք Լև Տոլստոյի ստեղծած նվնվան կանանց կերպարների, Գոգոլի սուպեր սեքսի վհուկների, Բուլգակովի Մարգարիտայի, Արիադնայի փրկարար թելի, հեքիաթներում և լեգենդներում կանանց դերի, դյուցազնավեպի Ծովինարի և շրջախոհ ու զորքը հավաքելուն ունակ Անահիտի մասին։ Թույն հեքիաթային երգ 1։ 2․ Ասք կնոջ և տղամարդու ուղեղների տարբերության, հույզերը մշակող հատվածի աշխատանքի, միմյանց հարգելու և բնության ստեղծածով հիանալու մասին։ Թույն կանադական խմբի թույն երգ 2։

Two Songs a Week | Լռության ստեղծարար ուժը
Two Songs a Week | Լռության ստեղծարար ուժը

1․ Ասք Twitter-Facebook-ներից ջնջվելու, «լռության պահքի» իմաստի, հիպոկամպուսի դերի ու դրանում նոր բջիջների առաջացման, relaxing երաժշտության կասկածելի ազդեցության ու open-space գրասենյակներում աշխատող 43000 մարդկանց մասին։  Թույն երգ 1։ 2․ Առակ ազդեցիկ խոսքի մասին։  Թույն երգ 2։

Two Songs a Week | Երաժշտությունից փշաքաղվելու մասին
Two Songs a Week | Երաժշտությունից փշաքաղվելու մասին

1. Ասք ձայների նկատմամբ զգայուն լինելու, մանկությունից տպավորված ձայների, երաժշտությունից փշաքաղվելու պատճառների մասին. Թույն երգ 1։ 2. Ասք այլոց ստեղծածով հիանալու, մարդկանց սիրել/չսիրելու ու մուսայի գալու մասին։  Թույն երգ 2։

Two Songs a Week | Հայկական «ֆենշույը» և դրական մտքերի զորությունը
Two Songs a Week | Հայկական «ֆենշույը» և դրական մտքերի զորությունը

1․ Ասք հայկական «ֆենշույի» ՝ ծաղկած խաչի, մաթեմատիկական պլյուսի, երևանյան հին ու բարի վարորդի ուղեղի, սթրեսի, ներքին պատերազմների ու նեյրոնները վարի տալու մասին։ Թույն երգ 1 2․ Ասք Րիք Հենսոնի փորձի մասին, որը միասին կարող ենք իրականացնել։ Այս հատվածում կփորձենք նեյրոֆիզիոլոգի մեթոդաբանության հիման վրա վարժեցնել ուղեղը դրական փորձառություն ունենալուն։ Թույն երգ 2

Two Songs a Week | Անհարմար բառերն ու արհեստական ուղեղի բարոյաէթիկական դարդը
Two Songs a Week | Անհարմար բառերն ու արհեստական ուղեղի բարոյաէթիկական դարդը

1․ Ասք էվֆեմիզմների՝ անբարեհունչ, անբարեկիրթ, լկտի, խուժան, անհարմար, կոպիտ բառերը մեղմ տարբերակներով փոխարինելու, այդ մեղմ տարբերակների կյանքի տևողության և անգլերենում մարդու սեռական օրգաններն անվանելու 2500 տարբերակի մասին։   Թույն երգ 1։ 2․ Ասք սիսեռի չափ ունեցող ուղեղի օրգանոիդի, բրազիլիացի նեյրոգիտնականների, մեքենայական ուսուցման արդյունքներից մեկի և կոլբայում փակված գիտակցության էթիկական ու բարոյական նպատակահարմարության մասին։ Թույն երգ 2։

Two Songs A Week | Քուք Թայոր աբորիգենները և «հզոր ու երկար»․․․ կամուրջը
Two Songs A Week | Քուք Թայոր աբորիգենները և «հզոր ու երկար»․․․ կամուրջը

1․ Ասք բժիշկ չդառնալու, Լերա Բորոդիցկիի լեզվաբանական ուսումնասիրությունների, Ավստրալիայի չոլերում՝ Քեյփ Յորքի արևմուտքում՝ Փորմփուռաուում բնակվող Քուք Թայոր աբորիգենային համայնքի «աջ» ու «ձախ»-ի, ժամանակի զգացողության ու «ողջույն»-ների մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք գույների և ուղեղի աշխատանքի, գերմանացի և իսպանացի արևուլուսինների, արական և իգական սեռի «կամուրջ»-ների, անգլիացիների ծանր և իսպանացիների թեթև լեզվամտածողության մասին։  Թույն երգ 2։

Two Songs a Week | Ամենաառողջարար դրական հույզի և «Վհուկների որսի» մասին
Two Songs a Week | Ամենաառողջարար դրական հույզի և «Վհուկների որսի» մասին

1. Ասք 7 դրական հույզերի, ինտերլեյկին-6 բոբոյի, ֆիզիկական ու մտավոր առողջության համար ամենազորեղ հույզի` ակնածանքի մասին: Թույն երգ 1: 2. Ասք Խորվաթիայի և Հարավ-արևելյան Եվրոպայի առաջին կին լրագրող` Մարիա Յուրիչ Զագորկայի, Զագրեբում` «Վհուկների որսի», Բարիցա Ցինդեկի, «ցոպռնիցա»-ների այրման և կոմսուհի Ներայի լավատեսական կերպարի կերտման մասին: Թույն երգ 2:

Two Songs a Week | Հաղորդակցվող բույսերն ու ճանճ դարձած Լոքին
Two Songs a Week | Հաղորդակցվող բույսերն ու ճանճ դարձած Լոքին

1. Ասք վերացող ու ռոմանտիկ մասնագիտությունների, Արթուր Դոբբսի բակում հայտնաբերված ճանճերին «համփ» անող գիշատիչ բույսի, դրանից ցնցված Չարլ Դարվինի, նեյրոգիտնական Գրեգ Գեյջի, ամոթխած թփի, բույսերի միջև հաղորդակցման ու դրանց հաշվելու կարողության մասին: Թույն երգ 1: 2. Ասք սկալդերի, Թորի մուրճը դարբնող թզուկների և ճանճի փոխակերպված Լոքիի մասին: Թույն երգ 2:

Two Songs a Week | Փոխհամաձայնեցված «գլյուկ»-ը և էշ նահատակը
Two Songs a Week | Փոխհամաձայնեցված «գլյուկ»-ը և էշ նահատակը

1․ Ասք գիտակցության, արտաքին ու ներքին աշխարհներն ուղեղում անդադար հալյուցինացնելու և այդ «գլյուկ»-ի շուրջ համընդհանուր համաձայնության գալու, վերահսկելի ու անվերահսկելի «գլյուկ»-երի, Հելոուիններից մնացած ֆեյք ձախ ձեռքի փորձի, բնության մի մասը լինելու և դրա անբացատրելիության մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք Դեդալոսի, նրա որդի՝ Իկարոսի, անիմաստ ոգևորվելու ու գիտակցությունից զուրկ էշ նահատակ լինելու մասին։  Թույն երգ 2։ 

Two Songs a Week | Գեղեցկության «ծը՜նգ»-ն ուղեղում և դրա տգեղ կողմը
Two Songs a Week | Գեղեցկության «ծը՜նգ»-ն ուղեղում և դրա տգեղ կողմը

1. Ասք պետերբուրգյան Կունստկամերայի գեշոների ու սիրունների, Վիկտորյական դարաշրջանի հրեշավոր սև գրողուցավի, համադրման, համաչափության ու հորմոնների ազդեցության, Մաքսիմիլիան Ֆակտորովիչի միկրոմետրի, ուղեղում` գեղեցկության դետեկտորների և կեղտոտ թաթիկներով չբզբզալու մասին:


Թույն երգ 1:


2. Ասք Օսկար մրցանակաբաշխության, ոչ հաջողակ մարդկանց անիմաստ խեղճացնելու, սիրուն երգերով ու լավ ֆիլմերով հիանալու մասին: 


Թույն երգ 2:

Two Songs a Week | XXI դարի մենեստրելները և ֆրանսերեն դասավանդող եղնիկը:
Two Songs a Week | XXI դարի մենեստրելները և ֆրանսերեն դասավանդող եղնիկը:

1․ Ասք ուսուցչուհի մորս, իմ ամենասիրելի դասախոսներից մեկի՝ Նատալյա Սերգեևնա Կորխմազյանի, նրա յուրահատուկ ձայնի ու դասավանդման ոճի և XXI դարի մենեստրելների մասին։


Թույն երգ 1։


2․ Ասք այն մասին, թե ինչպես է գործի դրվում մարդու երևակայությունը, պարող կովերի, համով խնձորների, ֆրանսերեն դասավանդող եղնիկի, նեյրոնների անսամբլների, միելինի շերտերի և ժամանակը հետ բերելու անհնարինության մասին։


Թույն երգ 2։

Two Songs a Week | Ամերիկյան ֆոլքի ժանգոտ ժառանգությունը
Two Songs a Week | Ամերիկյան ֆոլքի ժանգոտ ժառանգությունը

1․ Ասք Թուր Հեյերդալի Կոն-Տիկիի գիտարշավի, նույն ժամանակահատվածում ամերիկյան բլյուզում "սպանության" բալադների կամ "ողբերգական հեքիաթների" կոմպոզիցիայի, երգիչ Լիդ Բելլիի և նրան պաշտող 1990-ականների խմբի մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք տագնապային խանգարումների բուժման ընթացքում հույսի դերի և բալադներում կանացի ձայնը հնչեցնելու մասին։ Թույն երգ 2։

Two Songs a Week | Մոծակների ու մարդկանց նմանության և Նիշինոշիմայի մասին
Two Songs a Week | Մոծակների ու մարդկանց նմանության և Նիշինոշիմայի մասին

1․ Ասք մարդկանց ու մոծակների նմանության (լրիվ լուրջ), սիրո երգի ճիշտ հաճախականության, բնության մեջ ներդաշնակ համակեցության ու ճահճում չխորտակվելու մասին։  Թույն երգ 1։    2․ Ասք Նիշինոշիմա դարձած ուրվական կղզու՝ Ռոզարիոյի և Լետայում ընկղմվելու մասին։ Թույն երգ 2:

Two Songs a Week | Կոմիտասի մասին («Ես սարեն կուգայի» & «Կաքավիկ» Cover Songs)
Two Songs a Week | Կոմիտասի մասին («Ես սարեն կուգայի» & «Կաքավիկ» Cover Songs)

1․ Ասք այն մասին, թե ինչպես Եղիշե Չարենցի թոռնուհին ստիպեց կարդալ Կոմիտասի ժամանակակիցների հուշերն իր մասին։ Ինչու՞ էր Կոմիտասը բարկացել էշի վրա, մագլցում կտուրներով, ինչպե՞ս էր թաքնվում Էջմիածնի ճանճերից, ու՞մ էր «Զուռնա» ասում և Պարոնյանի ո՞ր ստեղծագործության դրվագով էր զվարճացնում մտերիմներին Հրաչյա Աճառյանի հետ։ Շարականների և ժողովրդական երգերի նմանության մասին։ 

- Երգը՝ Անուշ Արշակյան «Ես սարեն կուգայի» (երժ․՝ Կոմիտաս)


2․ Ասք Կոմիտասի ֆարաջայի և նարդի խաղալու մասին։

- Երգը՝ Գոռ Մխիթարյան («Լավ էլի») «Կաքավիկ» (երժշ․՝ Կոմիտաս; խոսք՝ Հովհաննես Թումանյան)

Two Songs a Week | Քնի մեջ սովորելու և կելտական փանքի մասին
Two Songs a Week | Քնի մեջ սովորելու և կելտական փանքի մասին

1․ Ասք աբսուրդ իրավիճակում լավը տեսնելու, նեյրոգիտության մեջ ուսումնասիրությունների, նոր բան սովորելուց առաջ և հետո քնելու կարևորության և եվրոպական ֆոլկլորից հայտնի Sandman-ի կերպարի մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք իռլանդացիների, ժող․բանահյուսության և փանքի մասին։ Թույն երգ 2։

Two Songs a Week | Ուրվական բոբոները և Իլոն Մասքի ռոբոտը
Two Songs a Week | Ուրվական բոբոները և Իլոն Մասքի ռոբոտը

1․ Ասք ժողովրդական բանահյուսության, ուրվական լույսերի կամ Will-o'-the-wisp-ի, գրականության մեջ դրանց հետքերի և երկարամազ/ վիկինգանման շվեդ ձյաձյաների մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք Իլոն Մասքի Neuralink-ի և ուղեղից ինֆո "կարդալու" մասին։ Թույն երգ 2: