Անկանոն

Անկանոն

Շատ բազմազան թեմաների քննարկում հավես, հետաքրքիր, պուպուշ, անուշ մարդկանց հետ (որոնք, ի դեպ, միշտ չէ, որ հայտնի են)

#6 Փնթի Խողովակը, հայկական փոդքասթինգն ու հայ փոդքասթերները
#6 Փնթի Խողովակը, հայկական փոդքասթինգն ու հայ փոդքասթերները

էս մի էպիզոդում զրուցում եմ Արեգի հետ, ով պատմում է <<Փնթի խողովակի>> խոհանոցային գաղտնիքները, խոսում հետագա պլաններից, ու քննարկում ենք Հայկական փոդքասթինգը։ Հատուկ շնորհակալություն <<Ջրիմուռմուռ>> խմբին էս ծիտ երգը տրամադրելու համար։

#5 Տնական փոդքասթ Գեյմանի, Բոտիչելլիի, <<դասական>> հասկացության մասին ու ծուռ նստած փիլիսոփայական մտքեր
#5 Տնական փոդքասթ Գեյմանի, Բոտիչելլիի, <<դասական>> հասկացության մասին ու ծուռ նստած փիլիսոփայական մտքեր

էս մի էպիզոդը, համաձայն մեր առջև դրված նպատակի, բավականին անմիջական ու տնական ստցվեց։ Արմինեի հետ զրուցում ենք գրքերից, սերիալներից ու հասնում ենք մինչև փիլիսոփայական հասկացությունների մասին քննարկումների։ հ․գ․ փոդքասթում կան սփոյլերներ գրքերից ու կինոներից, էնպես որ եթե չեք ուզում դրանք լսել, կարող եք առաջ անցնել ըստ հետևյալի՝ 1։06֊ 9։30 - "Stranger things"֊ ից սփոյլեր, 9։30֊ 12։20 ֊ Նիլ Գեյմանի "Anansi boys"֊ ից սփոյլեր։ Կարծես էսքանը։

#4 Մինիմալիստական կենսակերպի, zero waste կամ զրո աղբի ու աշխարհը փրկելու մասին
#4 Մինիմալիստական կենսակերպի, zero waste կամ զրո աղբի ու աշխարհը փրկելու մասին

Այս անգամ ինձ հյուր է եկել Իռենան, ում հետ քննարկում ենք շատ կարևոր ու արդի թեմայի՝ զրո աղբի մասին, փորձում ենք գտնել մինիմալիստական կենսակերպի դրական կողմերն ու կիսվում ենք մեր սեփական փորձով։ տեղադրում եմ նաև որոշ հղումներ, որոնց մասին կլսեք զրույցի ընթացքում։ Մինիմալիզմի ու զրո աղբի մասին ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/zerowastearmenia/ Խումբ, որտեղ կա լիքը ինֆորմացիա դաշտանային բաժակի մասին՝ https://www.facebook.com/groups/2328784667387730/ Աման լվանալու խոզանակ (սա ուղղակի օրինակ է, տարբեր գների կարող եք գտնել)՝ https://www.amazon.com/dp/B00288Q5GU/ref=cm_sw_r_cp_apa_i_mSBODbM62FWYQ Սա էլ լուֆան (սրանից Հայաստանում էլ կարող եք տարբեր սուպերմարկետներում)՝ https://www.amazon.com/dp/B07QKTTGM9/ref=cm_sw_r_cp_apa_i_uWBODbMVDKXF9

#3 Դերասանական արվեստ, բիոռոբոտները բեմում, Պինոկիոն ու Հաննիբալ Լեկտորը\Актерское мастерство, биороботы на сцене, Пинокио и Ганнибал Лектер․
#3 Դերասանական արվեստ, բիոռոբոտները բեմում, Պինոկիոն ու Հաննիբալ Լեկտորը\Актерское мастерство, биороботы на сцене, Пинокио и Ганнибал Лектер․

Այս էպիզոդը մի քիչ տարբերվում է նախորդ էպիզոդներից․ այն հայերեն չի, քանի որ Ստանիսլավսկի էլեկտրոթատրոնի դերասանուհի Վերա Կուզնեցովային։ Վերայի հետ զրուցում ենք թատերական արվեստի, իր մասնակցությամբ ներկայացումների և շատ այլ հետաքրիր բաների մասին։ Этот эпизод отличается от предыдущих тем, что записан на русском языке, так как у меня в гостях актриса электротеатра Станиславский -Вера Кузнецова. С Верой говорим об актерском мастерстве, о спектаклях, где она играет и о многом другом.

#2 <<էկո աղբ>>-ի գործունեությունից ու թափոնների վերամշակումից մինչև սոցիալական ձեռնարկատիրություն
#2 <<էկո աղբ>>-ի գործունեությունից ու թափոնների վերամշակումից մինչև սոցիալական ձեռնարկատիրություն

հյուրընկալել եմ Վահեին, ով <<էկո աղբ>> կազմակերպության ակտիվիստներից է։ Վահեի հետ զրուցում ենք <<էկո աղբ>>-ի մասին, Հայաստանում վերամշակվող ու չվերամշակվող թափոնների և այլ շատ հետաքրիր բաների մասին։

#1 ժամանակակից պարերի, կոնտակտային իմպրովիզացիայի ու մի քիչ էլ յոգայի մասին
#1 ժամանակակից պարերի, կոնտակտային իմպրովիզացիայի ու մի քիչ էլ յոգայի մասին

Հյուրընկալել եմ Վանուհուն, ում հետ զրուցում ենք պարային թեմաներից, Հայաստանում պարի դերից ու կարգավիճակից։