Ձայնամեկուսացում
«Ինքնամեկուսացումն» իմ՝ Քրիստիան Գինոսյանի բլոգի անբաժանելի մի մասն է, որը չունի ֆիքսված թեմա ու իր մեջ ամփոփում է միայն իմ կարծիքը, զգացածն ու վերապրածը։

Անելուց հետո չլողանաս, շատ ա ցավում, գունավորը շուտ ա մաքրվում․․․ Իսկ եթե ասեմ, որ էս սաղ միֆ ա՞։ Նախորդ էպիզոդի շարունակություն։ Շնորհակալություն Լիլիթ Ալթունյանին <3

Ուրեմն, օգոստոսի չեմ հիշում՝ քանիսն էր, գնացի հերթական դաջվածքս անելու ու որոշեցի, որ պետք է էդ ողջ ընթացքը ձայնագրեմ՝ խոսելով տատուի մասին գրեթե ամեն ինչից: Ի՞նչ են անում, ո՞նց են անում, ինչքա՞ն են անում ու էլի սենց հարցեր ու ոլորտին վերաբերող ներքին մանրամասներ։ Շնորհակալություն Լիլիթ Ալթունյանին <3

Ոււֆ, էս անգամ ինձ ամենաամենաշատը հետաքրքրող թեմաներից եմ խոսելու․․․ Աղանդներ, պաշտամունքներ, նոր կրոնական շարժումներ․․․ Բոլոր այս եզրույթները ոչ միշտ են չեզոք կերպով ընկալվում։ Շատերիս մոտ դրանք միանգամից ասոցացվում են ինչ-որ մռայլ ու գաղտնի կազմակերպությունների հետ։ Դրանց մասին հիմնականում իմանում ենք ֆիլմերից ու գրքերից, ի դեպ, վերջին մի քանի տարիների ընթացքում կուլտերը սարսափ ժանրի ամենաարդիական թեման են։ Արի կոնկրետ օրինակներով պարզենք, թե ինչպես են ձևավորվում նման շարժումները, ինչ ազդեցությունների տակ է մարդ դառնում կործանարար համայնքի մի մաս և ինչն էլ ամենահետաքրքիրն է՝ ինչպես են նմանատիպ կազմակերպությունների ղեկավարները ազդում անդամների վրա։

Երբևէ քեզ ամենավերջին լուզեռը զգացե՞լ ես, հա՞, բա արի գրկեմ, սրտիս եղածը թոթափեմ ու ապացուցեմ, որ կորոնավիրուսն ինձ ավելի շատ է վնասել, քան քեզ։ Իհարկե դա մրցակցություն չի, առողջությանս էլ, բարեբախտաբար բան չի եղել, բայց կարծում եմ՝ հասկացար՝ ինչ նկատի ունեմ։ Էպիզոդի ստացել է <<Թվապատում>> լրագրողական մրցույթի <<Ես եմ մեդիան>> անվանակարգի առաջին մրցանակը։

Ո՞նց եղավ, որ Ֆեյսբուքում ամենաշատ խոսվող թեմաներից մեկը դարձավ Թվիթեռը, ի՞նչ էր կատարվում հայության համար ամենափախած հարթակներից մեկում Տավուշի վրա հարձակման ու ցավոք սրտի մինչ օրս շարունակվող լարվածության օրերին։ Արի լինեմ քո ինսայդեռը։

Եկել եմ պատմելու երաժշտական ոլորտի գործունեության, դրա անցած փուլերի և ներկայիս ճգնաժամային շրջանի մասին։

Եկեք խոսենք մի քանի խելահեղ ֆիլմերի հեղինակ Արի Աստերից, ով, ըստ իս, ամբողջովին վերաիմաստավորել է ժամանակակից սարսափ ժանրը։ 00:00 - սկիզբ // 00:44 - ի՞նչ է սարսափը (Ջորդան Փիլ և Ռոբերտ Էգերս) // 03:00 - կենսագրություն // 03:46 - Տարօրինակ բան Ջոնսոնսների մասին // 05:40 - Մյունխհաուզեն // 07:30 - Ժառանգություն // 12:47 - Միդսոմմար // 21:26 - սաունդթրեք // 23:07 - ապագա պլաններ