2 Songs a Week
Ողջույն։ Ես Դիանան եմ։ Կիսվում եմ ինձ հետաքրքրող պատմություններով, երաժշտությամբ ու խաղաղ տրամադրությամբ։ content: Այս փոդքասթն իմ անձնական Մարս մոլորակն է։ Որպես լեզվաբան հաճախ որևէ թեմայով թարգմանություն անելու համար՝ Լյուիս Քերըլի Ալիսայի պես՝ գլխով ընկնում եմ թեմայի անհուն խորքերն ու գնա՜ց․ ամեն ինչ ավելի ու ավելի հետաքրքրանում է։ Այսպես մի օր հիացա ժողովրդական բանահյուսությամբ, փշաքաղվեցի մետալի, ֆոլքի և նույնիսկ հոգևոր երաժշտության նմանությունից, սիրահարվեցի բնությանը և
առ այսօր դեգերում եմ մարդու ուղեղի գալարներով, որպեսզի մի չրթ ավել հասկանամ, թե ինչպես է այն աշխատում։ Ու որքան խորանում եմ, այնքան ավելի շատ եմ պաշտում բնությունը, դրա աշխատանքը, մեխանիզմները, կատարելությունը։
Չգիտեմ՝ ուր կտանի ինձ հետաքրքրասիրությունս, բայց ամեն էպիզոդ ու ամեն քայլ միշտ կունենա իր ռիթմը, ձայնը ու մեղեդին։ Որովհետև առանց երաժշտության կյանքն ախմախ բան կլիներ։