
Ականջող փոդքասթի համահեղինակ Անահիտ Ղազարյանի և Regional Podcast-ի հիմնադիր Արշակ Թովմասյանի հետ քննարկում են ԵՐԵՎԱՆի նոր համարը, որտեղ խոսվում է այս նոր ձայնային ոլորտի մասին, ինչպես նաև քննարկում փոդքասթինգ ընդհանրապես։ Օգտակար հղումներ․ https://media.am/podcast/՝ Լսիր ինձ հիմա ծրագրի շրջանակում ստեղծված փոդքասթները http://podcasts.am/hy/` հայալեզու փոդքասթների հարթակ *** https://player.whooshkaa.com/akanjogh՝ Ականջօղ ֆեմ-փոդքասթ https://player.whooshkaa.com/regional-post-podcast` Regional Podcast https://hetq.am/hy/podcasts` Հետք https://player.whooshkaa.com/listen-about-listening---՝ Լսեք լսելու մասին https://www.youtube.com/channel/UCXeeuA31Q3VsktOBQY_2_GQ՝ Փնթի խողովակ Օգտագործված երաժշտություն՝ Air - La Femme d'Argent

2019-ի վերջում ԵՐԵՎԱՆը որոշեց նոր բան փորձել․ հերթական համարն ամբողջությամբ կազմվեց գրական գործերից․ արձակ, պոեզիա, էսսե, նոն-ֆիքշն։ Քննարկում ենք բովանդակությունը գրաքննադատ, թողարկման խորհրդատու Արքմենիկ Նիկողոսյանի հետ։ /// Օգտագործված երաժշտություն -- Air - La Femme d'Argent \\\ ԵՐԵՎԱՆ #59-ը՝ առցանց https://issuu.com/yerevanarmenian/docs/evnmag59

Արձակագիր Գուրգեն Խանջյանը խորհրդային Երևանի ամենաականավոր վինիլի կոլեկցիոներներից էր։ Հատուկ ԵՐԵՎԱՆԻ վինիլային համարի համար խնդրել ենք նրան պատմել, թե երբ ժապավենից անցավ վինիլի, ինչպես էին այն ժամանակ պեղում ֆիրմային պնակներ և ինչու էին կոլեկցիոներներից ոմանք փչացնում մյուսների սկավառակները։ Թողարկման մեջ օգտագործված կատարումներ․ • Tony Fruscella Quintet - His Master's Voice • Джаз 66 (Мелодия 33Д 018193) - Квартет <<КМ>> - Вальс для Наташи (В. Сермакашев) • John Coltrane - Blue Train [Remasterd Vinyl] • Señor Blues Horace Silver • Leonard Cohen Performs Gypsy's Wife Featuring Raffi Hakopian On Violin - Bonn 1980 • John Coltrane - Afro Blue (Live at Birdland) • Artashes Kartalyan Jazz Trio - In a Folk Mood Պատկերազարդումը՝ Kolektiv Design Room

Open Gyumri նախաձեռնության համակարգող Կարինե Արոյանի հետ քննարկում ենք ԵՐԵՎԱՆի նոր համարը, որն ամբողջությամբ նվիրված է Գյումրուն։ Լսեք ու գնացեք Գյումրին ուսումնսաիրելու (կամ տեղափոխվեք ապրելու): Փոդքասթում օգտագործված երաժշտություն․ Ռուբեն Մաթեևոսյան - "Գյումրի-Լենինական" The Bambir - "Դատարկ արկղեր" (live) Clocker - "Մնա" Aregak - Live 1987 Rosen Tal - Time Stops Aratta Band - 6428

Regional Post փոդքասթի վարող Արշակ Թովմասյանի և ԵՐԵՎԱՆի թղթակից Մարգարիտ Միրզոյանի հետ քննարկում ենք ամսագրի նոր համարը՝ Բողոքի գիրքը։ Մասնավորապես, բողոքում ենք ֆեյք այգիներից, Երևանի կենտրոնացումից ու այլ նման բաներից։ Ու պնդում ենք, որ կոնստրուկտիվ բողոքը առողջ հասարակության կարևորագույն գործիքներից է, բողոքե՛ք ինչքան կուզեք (ու կարդացեք նոր ԵՐԵՎԱՆը)։

Ոսկե ծիրանի նոր ծրագրային տնօրեն Կարեն Ավետիսյանը պատմում է, թե ինչ փախա, գռուզիտ, ռոմանտիկ ու այլ ֆիլմեր են ցուցադրվելու այս տարի փառատոնում, ինչպես նաև հիշում Ծիրանի հետ կապված ամենաանմոռանալի դեպքերը, իսկ ԵՐԵՎԱՆի գլխավոր խմբագիրը տարակուսում է, թե ինչու Երևան չի գալիս Ջիմ Ջարմուշը (ու ստանում հուսադրող պատասխան)։

ԵՐԵՎԱՆի գլխավոր խմբագիրը և թողարկման երկու կոմիքս-հեղինակները պատմում են, թե ինչով այն կօնգի ժանրի զարգացմանը, արձանագրում են Հայաստանում կոմիքս-բումի փաստը և խոսում ապագայի մասին (ապագան պայծառ է և կոմիքսառատ)։ լուսանկարը՝ InVino [օգտակար հղումներ] /// ԵՐԵՎԱՆ#54-ի շապիկը https://evnmag.com/comixcover-403b800e89a5 \\\ Նույն համարի 13 պատկերապատումները https://evnmag.com/evncomics/home /// Բադաբադա՞ https://www.facebook.com/badabadayerevan/ \\\ Պոլսահայ կոմիքսը https://evnmag.com/partez-80f3bed1ccc