Ուշի-ուշով

Ուշի-ուշով

Ուշի-ուշով փոդքասթը նոր փորձ է ամրապնդելու դպրոց-ընթերցող-գրադարան կապը: Ծրագրի նպատակն է՝ դպրոցական դասագրքերում ընդգրկված նյութերը ներկայացնել նորացված ու ավելի ընկալելի ձևով:

Խորխե Լուիս Բորխես / Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները
Խորխե Լուիս Բորխես / Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները

Վստահության արժանի մարդիկ են պատմում (թեև Ալլահն ավելին գիտե), թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել է իր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները, իսկ մտնողները կորչում էին:

Պաուլ Ռեմեր / Կույրը
Պաուլ Ռեմեր / Կույրը

Գարնան գույների շքեղությունը չի փայլում նրա համար, հսկա արևի և ո՛չ մի ճաճանչ չի թափանցում հոգու գիշերը նրա: Գլուխը թեթև խոնարհած` ականջ է դնում նա իրերի մտերիմ գաղտնիքներին: Ինչ որ ամենուրեք շշնջում մեղմ ու մեղմիկ, միայն նրա ականջին է լսելի...

Էռնեստ Հեմինգուեյ  / Կատուն անձրևի տակ
Էռնեստ Հեմինգուեյ / Կատուն անձրևի տակ

Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կային։ Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի։ Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին։ Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը։ Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային։ Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ֊որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով։ Նկարիչներին դուր էին գալիս սաղարթախիտ արմավենիները, ծովին ու այգիներին դիմահայաց հյուրանոցների փայլուն գույները։ Իտալացիները, երկար ճանապարհ կտրելով, գալիս էին պատերազմի զոհերի հուշարձանը դիտելու, որ բրոնզաձույլ էր և փայլփլում էր անձրևի տակ։ Անձրևում էր։ Կաթիլները մեկիկ- մեկիկ պոկվում էին արմավենիների սաղարթներից։ Խճապատ ծառուղիներում փոքրիկ լճակներ էին գոյոցել։ Անձրևի տակ փրփրածուփ ծովի ալիքները երկար շերտերով փշրվում էին ափին, հետո ավազը լափ լիզելով նահանջում ետ, նորից ետ էին գալիս ու փշրվում՝ երկար շերտով, անձրևի տակ։ Հրապարակում, հուշարձանի մոտ ավտոմեքենաներ էին մնացել։ Դիմացի սրճարանի դռան շեմին մատուցողը կանգնել, նայում էր դատարկ հրապարակին։

Ա.Ս.Պուշկին / Կրակոց
Ա.Ս.Պուշկին / Կրակոց

Կանգնած էինք *** գյուղաքաղաքում: Բանակային սպայի կյանքը հայտնի է: Առավոտյան՝ վարժանքներ, հեծելադաշտ: Ճաշը գնդի հրամանատարի մոտ կամ ջհուդական պանդոկում, երեկոյան՝ փունջ և թղթախաղ: *** -ում դուռը բաց ոչ մի տուն չկար, ոչ մի հարսնացու, մենք հավաքվում էինք միմյանց տներում, ուր սեփական մունդիրներից բացի, ոչինչ չէինք տեսնում:

Միքայել Մանվելյան / Ծաղրածուն
Միքայել Մանվելյան / Ծաղրածուն

Բժշկի ընդունարանում նստած էին ութ հոգի: Բոլորն էլ անհամբեր իրանց հերթին էին սպասում: Բոլորն էլ աշխատում էին մի բանով զբաղվել, որ ժամանակն աննկատելի անցնի:

Երազիկ Գրիգորյան  /Երկնքի հետ խաղացող Չալիկը
Երազիկ Գրիգորյան /Երկնքի հետ խաղացող Չալիկը

Սա մի հրաշալի հեքիաթ է սովորական շնիկի մասին։ Ավելի ճիշտ՝ սա սովորական հեքիաթ է մի հրաշալի շնիկի մասին ․․․

Աբիգ Ավագյան / Ուղտը մեռավ
Աբիգ Ավագյան / Ուղտը մեռավ

Հենց այստեղ, այս ավազաբլրի վրա երևաց Ջեննի ավազակախումբը։ Քարավանատերերն նրան լավ անուն էին դրել <<Քարավանակեր>>։ Նաբիրը հակերի արանքից դուրս քաշեց <<Բերնո>> հրացանը և թաղեց ավազի մեջ։ Տասնմեկ հոգի էին նրանք, միայն Ջեննը և իր թիկնապահը հրացաններով էին, մնացած ինը` մահակներով էին ու խանչալներով։ Նախկին քարավանապետը հիշեց ` հաջի Սամադը միշտ ասում էր. <<Նաբիր, Ջեննի գլխի համար հիսուն աշրաֆի ունես>>։ - Հաջի Սամադի քարավա՞նն է,- ծիծաղելով հարցրեց ավազակապետը։ - Չէ՛,- խաբեց Նաբիրը,- հաջի Զարինինը։ - Զենք-մենք, ի՞նչ ունեք։ Նաբիրը գրպանից հանեց ծալովի մեծ դանակը և շպրտեց ավազին, Ջեննու ոտքերի մոտ. - Էս է որ կա։ - Ի՞նչ եք տանում։ - Կաշի, գորգ, չայ, պիստակ, համեմներ էլ կան։ - Չոքեցրու ուղտերին։

Հովհաննես Թումանյան / Իմ ընկեր Նեսոն
Հովհաննես Թումանյան / Իմ ընկեր Նեսոն

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։ Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն, ազատ էինք միանգամայն ու խաղում էինք. ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում ...

Ակսել Բակունց / Մթնաձոր
Ակսել Բակունց / Մթնաձոր

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել :

Հրանտ Մաթևոսյան / Հացը
Հրանտ Մաթևոսյան / Հացը

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք ...