Rearrange with Narek Amirkhanyan
During this podcast, we are inviting very interesting people who are leaders in their field and talk about them and how they are creating value.

«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Թենի Ավակյանի հետ խոսել ենք սպորտում աղջիկ երեխաների ներգրավվածության, նախագծի նպատակների, կարծրատիպերի, երեխաներին տարբեր կերպ դաստիարակելու, երեխաների համար հնարավորություններ ստեղծելու, թիմային աշխատելու, մրցակցային լինելու և պարտվելու մասին։ Թենին նաև պատմում է «Play it forward» սպորտային նախագծի մասին, որին կարող են դիմել բոլոր երեխաները անկախ սեռից և ընդունակություններից։

Սննդաբան Արևիկ Պետրոսյանի հետ զրույց ենք ունենցել մարդու և սննդի էմոցիոնալ կապվածության, առողջ սնունդը անձնային աճի ճանապարհ դարձնելու, սննդի հետ մեզ փոխանցվող ազգային մշակույթի, գենետիկ հակումների, կախվածությունների, առողջ ապրելակերպը, ոչ թե պարտադրանք, այլ որպես ինքդ քեզ վերաբերվելու միջոց ընկալելու մասին։
Զրուցել ենք նաև պահքի հոգևոր և ֆիզիկական ազդեցությունների, ժողովրդական բժշկության դերի շուրջ և թե ինչպես է սննունդը ազդում մեր որոշումների, պահելաձևի վրա։

Ռեժիսոր, «Gravity production»-ի հիմնադիր Արամայիս Հայրապետյանի հետ զրուցել ենք անկեղծության, ինտուիցիային չդավաճանելու, քննադատություն չընդունելու, ամենալավ իրավիճակներում վատ պերսոնաժների հայտնվելու և ամեն ինչ «փչացնելու» մասին։
Խոսել ենք նաև ՀՀ-ում դիկտատուրայի հաստատման հնարավոր հետևանքների, ֆիլմ նկարելու բարդության, հավատի, գիտության, հասարակական նորմերի և տրանսպորտային ոլորտի խնդիրների մասին։

Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ զրուցում ենք վիրուսների տեսակների, հատկապես՝ Կորոնավիրուսի առաջացման, տարածման և կանխման հնարավոր տարբերակների մասին։ Հովակիմը պատմում է պատվաստանյութերի պատրաստման ձևերի և դրանց կիրառման անհրաժեշտության մասին, խոսում առողջապահական մի շարք խնդիրների, ժողովրդի անվստահության, ԽՍՀՄ-ի կազմում Հայաստանի ձեռքբերումների և անկախության տարիներին դրանց մսխման պատճառների մասին։

Պատերազմի օրերին բունկերից Արցախի հանրային ռադիոն ղեկավարող Անի Մինասյանի հետ զրուցել ենք բունկերային կյանքի, պատերազմում մեր պատասխանատվության, վախի բացակայության, առաջին գծից եկող տեղեկատվությանը հենվել-չհենվելու, կանխատեսելի, բայց չձեռնարկված գործողությունների, օր օրի պակասող միասնականության, իրականության փախուստի և մի շարք այլ հարցերի շուրջ։

Առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժումը ֆինանսավորող «HFC» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն (Արմոս) Մարտիրոսյանի հետ զրուցել ենք հիմնադրամի գործունեության, կամավորական աշխատանքներ կատարելու և իրար օգնելու գործառույթը ապրելակերպի վերածելու անհրաժեշտության մասին։ Խոսել ենք, թե ինչպես պետք է իրականացնել հանրային դիսկուրս՝ ի շահ երեխաների ապաքինման՝ պետության և անհատների ակտիվ մասնակցությամբ, թե ինչու է պետք ներդրումներ իրականացնել և փողի փոխարեն իրար ժամանակ հատկացնել։ Մեր զրույցն ամփոփել ենք՝ անդրադառնալով նվիրատվությունների վիճակագրական տվյալներին և հասարակության անտեղյակությանը, որի պատճառով հիմնադրամների մարքեթինգային ծախսերի շուրջ ծագում են լեգենդի վերածվող խնդիրներ։

Петр Немой
Соучредитель фонда «301 Земля Мудрости» Направления деятельности - новая антропология и культурная среда компании, футуролог. Более 20 лет практического опыта целостного развития территорий, исследований в области ритуальных и этнокультурных систем мира. Компетенции и отраслевой опыт Стратегический консалтинг, Трансформация бизнеса, Проектное управление, HR, Корпоративная культура, Дизайн, Архитектурный дизайн, Искусство и культура.
Мы побеседовали на тему свободы, сетевых взаимоотношениях, эволюции систем. Мы обсудили также формулу организации бизнеса в Армении, ценности Армении, виды туризма. В конце беседы он объяснил причину переезда в Армению и поговорил о формализации проектов.

Արշակ Կարապետյանը բիզնեսի կառավարման մագիստրոս է ֆինանսների ոլորտում շուրջ ինը տարվա փորձով։
Արթուր Ազիզյանը «Aurora Baréalisse Marketing» ընկերության հիմնադիր-տնօրենն է։ Ունի 9 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում։
Արթուրի և Արշակի հետ զրուցել ենք բիզնեսի հիմնադիրներին հանդիպող խնդիրների, բիզնեսզարգացման, սպառողական հասարակության, ալգորիթմների, համացանցի և մշակույթի հակադրության մասին։ Տղաները նաև պատմում են իրենց նոր սթարթափի ընձեռած հնարավորությունների մասին։ Դե, քաղաքական թեմաները և նորարարությունները ևս անմասն չեն մեր խոսակցություններում։

Տեքստագիր, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Վարդազարյանի հետ զրուցել ենք բռնապետների հոգեբանության, մարդուն միտումնավոր փոքրացնող շինությունների, սուիցիդալ մտքերի, հոգեկան անառողջության և դրա բուժման տարբերակների շուրջ։ Քննարկել ենք նաև սիրո պակասի արդյունքում սոցցանցերից էմոցիոնալ ֆասթ ֆուդ ընդունելու պահանջի, հասարակությունից սեր մուրալու առաջացման պատճառների շուրջ, խոսել գրագետ ծնողավարության, արվեստի, ժամանակը վաճառելու և կյանքում մեր ընտրույթունը կատարելու հարցերի շուրջ։

Հոգեթերապևտ Էդիտ Ալավերդյանի հետ զրուցել ենք կարևորագույն թեմաներից, որոնք ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով մնում են ստվերում. դրանք են՝ հոգեկան առողջությունը, հոգեթեևապևտին դիմելը, խոսելու կարիք ունենալը, մեդիտացիան, ամոթը, ինքդ քեզ սիրելը, բարկության առաջացման պատճառները, ինչպես ենք գողանում մեր երեխաների զգացումները և արդյո՞ք ապրումնակցում ենք իրար (էմպատիա)։

«Tumanyan.Online» դպրոցի, հայ իրականությանն անդրադարձող «Repat Riarch» յութուբյան ալիքի հիմնադիր Հայկ Հովակիմյանի հետ զրուցել ենք աշխատանքի հանդեպ ունեցած պատասխանատվության և սիրո, որոշումների և կանխատեսումների, սփյուռքին Հայաստան վերադարձնելու, միջազգային փորձերը կիառելու մասին։ Առաջ ենք քաշել մի հետաքրքիր գաղափար, որն է թե՝ ստեղծել փոփոխությունների պահանջարկ հայոց լեզվի, կենդանիների պաշտպանության, հասարակական մի շարք աշխատանքների, կրթության և առհասարակ մեզ մտահոգող խնդիրների շուրջ։ Ստեղծել պահանջարկ՝ օրինակ ծառայելով սեփական նախաձեռնություններով։

Տիգրան Վարագը «Armenian Geographic»-ի հիմնադիրն է և Հայաստանի լեռնագնացության և արշավների ֆեդերացիայի խորհրդի նախկին անդամը։
Տիգրանի հետ խոսել ենք «Armenian Geographic»-ի ստեղծման, արշավական մշակույթի, մարդ-բնություն կապի, գյուղի և քաղաքի մարդկանց մասին, ինչպես նաև բարձրաձայնել էդպես էլ լուծում չստացող մի շարք խնդիրներ՝ աշխատանքի իմիտացիա, անօրինական որսեր, աղբաթափություն, պատերազմի չբացահայտված կողմեր։ Քննարկել ենք նաև հավանական դավադրությունների, խաբված լինելու պատճառները և ի հակադրություն այդ ամենին՝ առաջարկել ամրանալու և ուժ գտնելու տարբերակներ։

Այսօրվա հյուրը «Beyond Learning HUB»-ի հիմնադիր-տնօրեն, կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Հայկ Դավեյանն է։ Հայկի հետ քննարկում ենք՝ ինչպես է կրթական սայլը տեղից շարժվում, ինչու տնօրենները մասնագիտական ամբիցիա չունեն և նախընտրում են աշխատել անձնական հարաբերությունների սկզբունքով։ Խոսում ենք՝ ինչ հետազոտություններ են կատարվել այս խնդիրների շուրջ, ինչու ենք խոսելիս արժեզրկում բառերը կամ չարաշահում ամենա- կամ լավագույն բառերի կիրառումը և թե ինչու դպրոցը չի աշխատում խնդիրների հետ։ Փոդքասթն ամփոփում ենք լավատեսորեն՝ առաջարկելով փոփոխությունների երեք ուղղություն՝ ուսուցչի կրթություն, տնօրենի փոփոխում և իրավիճակի գնահատում։

Լուսանկարիչ, «Պան ֆոտո»-ի համահիմնադիր և «Ռամբալկոշե»-ի հիմնադիր Վահան Ստեփանյանի հետ զրուցել ենք հարսանիք նկարող գռդոնչիների, լուսանկարչության արժեքի, պսևդոխելոքների վտանգավոր գոյության, մահվան, պատերազմի և ինչ-որ կետից ի վերջո սկսելու համառության մասին։ Հաղորդման ընթացքում քննարկում ենք նաև մարդու ապրելակերպը, որը անհատականից վերածվում է միայն խմբայինի, մասնագիտությունների ընտրելն ըստ փողի և ոչ թե որակի։

Հովհաննեսի և Անդրանիկի հետ զրուցում ենք ԽՍՀՄ-ի օգուտների և վնասների, ենթագիտակցության դոմինանտության, կանխատեսումների հավանականության, ազգային մեծամտության, առաջնորդի ինտուիցայի և մի շարք այլ բաների շուրջ։
Անդրանիկ Իսրայելյանը «Էրդողանական Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին» ՀՀ-ում գիտական առաջին մենագրության հեղինակն է, ԱԳՆ-ում, ՊՆ-ում, ԱԺ-ում պետական ծառայության տասնամյա փորձ ունեցող, նախկին սամբիստ է, 8 տարվա պայքարի արդյունքում` Օքսֆորդի համալսարանը նվաճած ու, վերջապես, հաշմանդամությունից սպորտ վերադարձած միջազգայնագետ: https://www.facebook.com/andranik.israelian
Հովհաննեսը վերջին տարիներին ակտիվորեն մասնակցում է Հայաստանում քաղաքական երկխոսության զարգացմանը: Ակտիվ մասնակցություն է ունեցել 2018 և 2021 թվականների նախընտրական մեծ բանավեճերի կազմակերպման գործում, ինչպես նաև՝ պաշտպանության և անվտանգության ոլորտների օրենսդրության մշակման և զինված ուժերի նկատմամբ խորհրդարանի վերահսկողական մեխանիզմների ներդրման աշխատանքներում: Հանդիսանում է FLEX («Ապագա առաջնորների փախանակում») և PFP («Երիտասարդ մասնագետների վերապատրաստում») ծրագրերի շրջանավարտ: https://www.facebook.com/hovhannesharutyunyann

«3 dzook»-ի համահիմնադիր և իլյուստրատոր Ագատա Բադալյանի հետ զրուցել ենք ՀՀ-ում կոմիքսների մշակույթի պասիվության պատճառների մասին, քննարկել՝ ինչպես է կոմիքսը և, առհասարակ, արվեստը զենքի վերածվում պատմության լուսաբանման և տարածման գործում, ինչպես են ֆիլտրերը փոխում մարդու եսը և ինչու են մարդիկ ուզում իրենց տեսնել նկարված։ Մեր զրույցում անմասն չեն մնացել արտագաղթի, միջմշակութային կապերի հաստատման, արվեստի և քաղաքականության բախման թեմաները։

«The Crowdfunding Formula»-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրեն, «TCF» թիմի հետ նորարարական ապրանքների էկոհամակարգ ստեղծող, միջազգային մի շարք գիտաժողովների խոսնակ Նարեկ Վարդանյանի հետ զրուցում ենք քռաուդֆանդինի, ինտուիցիայի, նոր սովորույթներ ձեռք բերելու, արդյունավետությունը բարձրացնելու մեթոդների մասին, առաջարկում թիմային կառավարման հետաքրքրիչ ու արդյունավետ ձևեր, հիշողությունը անսահմանափակ դարձնելու և ինքնուրույն միջավայր ու ընկերներ ձեռք բերելու հմտություններ ձևավորելու միջոցներ։

Միշո (Misho) https://hy.wikipedia.org/wiki/Միշո
Նիկոլայ Թորոսյանը ( Nikolay Torosyan ) «Pan.am»-ի գլխավոր խմբագիրն է և «Լուրեր դժոխքից» ֆեյսբուքյան էջի հիմնադիր-վարողը։ https://www.facebook.com/nikolay.torosyan
Միքայել Նահապետյան ( Miqayel Nahapetyan ) ՔՈ կուսակցության հիմնադիր-անդամ է, մասնագիտությամբ՝ աշխարհագրագետ։ https://www.facebook.com/miqayel.nahapetyan

gg ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյան

Նարեկ Մարգարյանը «Արմնյուզ TV»-ի, «Արմենիա TV»-ի հեռուստահաղորդավար-սցենարիստն է, «ArmComedy»-ի համահիմնադիրը, խմբագիրը, սցենարիստը։ Եվ ինչպես ինքն է նշել ֆեսյբուքյան իր պատին՝ «10-ից ավել «Ներկիր ինքդ» գրքերի հեղինակ»:

Հաբեթ Մադոյանը «Datamodus LLC»-ի համահիմնադիր և գործադիր տնօրենն է։ Տվյալների գիտնական է, վիճակագիր, R ծրագրավորող։ Ամերիկյան համալսարանի դոցենտ և ամբիոնի վարիչ, ֆիրլանս թրեյնինգավար վիճակագրությունների և դրանց կիրառությունների ուղվածությամբ։

Էդգար Էլբակյանը քաղաքագետ է, ԵՊՀ-ի Ռազմավարական-գիտակրթական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող։ Ունենալով հարուստ մասնագիտական անցյալ՝ աշխատել է նաև որպես վերլուծաբան և հոդվածագիր «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում, Արցախի կառավարությունում եղել է պետնախարարի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի» բաժնի գլխավոր մասնագետ։ Աշխատել է նաև ազատագրված, ապա թշնամուն հանձնված Քաշաթաղի շրջանի վարչակազմում։
Էդգար Էլբակյանի հետ զրուցում ենք ներազգային և քաղաքական մի շարք խորքային հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ իշխանությունը հանուն իշխանության, Արցախյան երկու պատերազմները, Ապրիլյան պատերազմը, երեք նախագահների թողած և փլուզած արժեքները։ Ախտորոշում ենք ներկա իրավիճակն ու փորձում առաջարկել դեղամիջոց։

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, «Businessbloger.am» կայքի բիզնես բլոգեր, մարքետոլոգ Վահագն Դիլբարյանի հետ նախ զրուցում ենք որպես նույն բակում մեծացած երկու կիրովականցի, ապա որպես հաջողության և անհաջողության հանդիպած մարդիկ և կիսվում մեր անկեղծ փորձով։ Խոսում ենք ամեն ինչից՝ բիզնեսմենից մինչև օրինակելի հայր լինելուց, վիզ դնելուց, նորը վերցնելուց, թաղային խնդիրների լուծումները ներկայի վրա պրոյեկտելուց և շատ ու շատ այլ բաներից։

Mike Yan is the Co-Founder/CEO of ManyChat - the number one leading chatbot platform on Facebook messenger. He is an expert on how to use chat marketing in growing and scaling your business.
We are talking about why to start a business, how to compete with big guys, and scale your company.

Patrick Armen is a Canadian Armenian freelancer, entrepreneur, and branding consultant. He's spent the last 5 years helping freelancers and business owners grow sustainably online and has now launched a project to help foster entrepreneurship and personal responsibility in Armenia. You can find his group for Armenian freelancers and entrepreneurs here: https://www.facebook.com/groups/235282444672270/

Մարիամ Համբարձումյանը (Mariam Hambardzumyan) 2mindS խորհրդատվական ընկերության համահիմնադիրն է ու տնօրենը, ինչպես նաև TCF ընկերությունների խմբի համահիմնադիրն ու կառավարող խորհրդի անդամը։ Մարիամը մասնակցում է մի շարք հայկական ստարտափ երի խորհրդատվական մարմիններում, աջակցելով նրանց զարգացմանը և մասշաբայնացմանը։ Նա նաև հանդիսանում է Global AM հասարակական կազմակերպության նախագահը։ Նա ունի մարդկային կապիտալի և բիզնեսի կառավարման ու խորհրդատվության ավելի քան 20 տարվա փորձ, մշակել և հաջողությամբ վարել է տարատեսակ դասընթացներ։ Մարիամը նաև կարիերայի խորհրդատու է և իրավագիտության մագիստրոս։
Մարիամ Համբարձումյանի հետ զրուցում ենք ուժեղ լինելու, թևաթափ լինելու փոխարեն նախաձեռնելու, զինվելու տեղեկատվությամբ և գործով, հասարակությունից վերցնելու և վերադարձնելու պարտավորությունների և ազդեցիկության մասին։ Քննարկում ենք արտագաղթի, մի հոգու բերած փոփոխության, ազգային մտածելակերպի «վերականգնման» հնարավոր լուծումները։

Ստեփան Ասլանյանը «Hexact» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրենն է, «Business Angel Network of Armenia»-ի անդամը։ Ինչպես նաև տնօրինել է «Աշտարակ կաթի», «Manu.am»- և «Բեկոն» ընկերություններում։
Ստեփան Ասլանյանի հետ զրուցում ենք ազգային բարդույթների՝ ինքնախաբեության, թիմային արդյունք գրանցել չկարողանալու, անհավասարությանը «վատ աչքով» նայելու, երեխաներին վախեցնելու պատճառների շուրջ։ Եվ ի հակադրություն դրանց՝ քննարկում աշխատանքում և հասարակության մեջ ազդեցիկ, կիրթ և օգտակար դառնալու գործիքակազմի և տարվող աշխատանքների մասին։

Տիգրան Շահվերդյանի հետ զրուցում ենք ՀՀ-ում գիտության փլուզման պատճառների և առաջխաղացման նախապայմանների, ուսուցչի դերի և մոտիվացիայի շուրջ, քննարկում՝ ինչ է տալիս տեխնոլոգիական նորարարությունը, առաջ քաշում տիեզերքի կառուցվածքի և այլ կյանքերի տեսության մի շարք վարկածներ։ Զրույցն ամփոփում ենք երիտասարդներին դեպի գիտությունը տանող խորհրդով՝ բերելով Իլոն Մասկի օրինակը։

Հետաքրքիր զրույց ստացվեց Ավետիք Չալաբյանի հետ։ Խոսել ենք երկրի անվտանգության, հանգիստ ապրելու արժեքի և այլնի մասին։ Քննարկեցինք՝ ինչպես կարելի է վերափոխվել և ապագան կառուցել Հայաստանում։

Այս պոդքասթի շրջանակում զրուցում ենք «Թել-Սել» թվային բիզնեսի զարգացման տնօրեն և «Սքիլ» ընկերության հիմնադիր-ղեկավար Սերգեյ Ուսնունցի հետ։
Ներկայացնում ենք բիզնեսմշակույթի մի շարք կարևոր հատկանիշներ, ինչպիսիքն են՝ հավասար շփումը, «հաղթել-պարտվելու» բացառումը, մոտիվացիայի արդյունավետությունը և այլն։ Տարանջատում ենք մերօրյա իրական հերոսներին կեղծ պոպուլիստներից, խոսում աշխատանքային կոնֆլիկտի կարևորության և անձնականացման սխալի մասին։

Վահագն Ղազարյանը (Vahag Ghazaryan) «Ստամինա» վաճառքի աութսորսինգային ընկերության հիմնադիր-տնօրենն է, վաճառքի էքսպերտ, տնտեսագետ։ Ունի 10-ից ավելի տարիների փորձ հայկական բիզնես-շուկայում։
Խոսում ենք ճգնաժամին դիմակայելու, տվյալների վերլուծության միջոցով ճիշտ հաճախորդ թիրախավորելու, վաճառքի մասնագետին վաճառողից տարանջատելու, գրագիտության մակարդակի աճի, հաճախորդի և կազմակերպության հարաբերությունների տևողության և մի շարք այլ հարցերի մասին։

Հայկ Սիմոնյանը (Hayk Simonyan) «Doping Creative Agency»-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է: 10 և ավելի տարիներ աշխատել է Հայաստանում և արտերկրում գործող խոշոր և հաջողակ բրենդերի հետ: Դասախոսում է Հայաստանի տարբեր բուհերում և բիզնես-դպրոցներում անցկացվող մարքեթինգային և գովազդային դասընթացների շրջանակներում:

Նիկոլայ Թորոսյանը ( Nikolay Torosyan ) «Pan.am»-ի գլխավոր խմբագիրն է և «Լուրեր դժոխքից» ֆեյսբուքյան էջի հիմնադիր-վարողը։

Արմեն Ավագ Ավագյան (Armen Avak Avakian) Մետրիկա Գրուփի համահիմնադիր, DANZ հայկական ակնոցների կոմերցիոն տնօրեն:

Վարուժան Գեղամյանը (Varuzhan Geghamyan) արևելագետ է, մասնավորապես՝ թյուրքագետ և ադրբեջանագետ։ Դասախոսում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում և Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում։ Որպես Մերձավոր Արևելքի, Թուրքիայի և Ադրբեջանի հարցերով զբաղվող փորձագետ աշխատում է հայաստանյան և միջազգային մի շարք գիտակրթական կառույցներում և սյունակներ վարում մի շարք զլմ-ներում (Forbes, Artsakhpress.am, Arevelk.am և այլն)։

Սևադա Բաղդյանը «Menu.am»-ի համահիմնադիրն է, ինչպես նաև «executive search» (միջին և բարձր օղակի մասնագետների որոնում) և «headhunting» (ուղեղի որս) ծառայություններ մատուցող «Relevant» ընկերության հիմնադիր-տնօրենը։

Արա Թադևոսյանը լրագրող է, «Մեդիամաքս» լրատվական կայքի համահիմնադիրը և տնօրենը, ինչպես նաև վերջերս լույս տեսած «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի հեղինակը։ Գիրքը կարող եք գնել օնլայն տարբերակով հետևյալ հղումով https://www.youtube.com/redirect?event=video_descriptionandv=1LTVgzi0PPMandredir_token=QUFFLUhqbGdPUkNwZ3czbHBlOXlwZ1FpZWRQYV9SamJFZ3xBQ3Jtc0tuc2tOc1ppa19tRU93TWx0Rlo5Y0VydjRaNUt4Q0JZOWdHVG5ZdkhOSG54anRTcWxWTDR0ZFhhZmFTQjR3LUN2X3BHTG11TGpRdUt0MGtjcEllRy1CcnBEMDk2VTJseTJmcEpidDRTbW9BMUxhRWlsVQ%3D%3Dandq=https%3A%2F%2Fbit.ly%2F2QcuRdh (https://bit.ly/2QcuRdh) Այս փոդքասթի շրջանակներում Արա Թադևոսյանի հետ զրուցում ենք վերջերս լույս տեսած հեղինակային գրքի ստեղծման և ընթերցման ընթացքում առաջացած զգացումների շուրջ, ինչպես նաև՝ խոսում նրա անցած ճանապարհի, բիզնես-մոդելների ձևավորման, առողջ մրցակցության, լրատվամիջոցների պատասխանատվության ու տեղեկատվության վերահսկողության գործիքների մասին։

Արուսիկ Մկրտչյանը Հայաստանում ամենաճանաչված կին դիջեյն է, ինչպես նաև «Be Informed» հասարակական կազմակերպության հիմնադիրը։ Արուսիկ Մկրտչյանը ( DJ Վակցինա ) պատմում է՝ ամեն տեղ որսում է օգտակարը։ Նա առաջին անգամ օրինակ է բերում անձնական վատ փորձը և կիսվում սեռով պայմանավորված մի շարք խնդիրներ հաղթահարելու սեփական գործիքակազմով։ Բացի այդ՝ խոսում ենք, որ ակումբային երաժշտության հետ չպետք է ասոցացնել ալկոհոլը, թմրանյութն ու ծխախոտը, որ պետք է դիմակայել աշխատանքային մարտահրավերներին, և որ պիտի կարողանանք հոգալ մեր մասին, թե չէ մշտապես գովազդվող վնասակար սովորությունները մեզնից պոկ չեն գան։

Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումով) հաղորդավար է, «Ռադիո Վան» ռադիոկայանի մշակույթի բաժնի ղեկավար, հաղորդման տնօրեն և նախկին սպա։

Վարուժան Ավետիքյանը հանդիսանում է «ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ՓԲ ընկերության կառավարող գործընկեր, Հայաստանում Ֆրանսիական և Ամերիկյան համալսարանների դասախոս։

Գևորգ Թամամյանը Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարն է, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչը, «Հայաստանի բժիշկների միության» և «Հայաստանի Հարվարդի Ակումբի» նախկին նախագահը, Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի ղեկավարը, և Մանկական ուռուցքաբանության միջազգային միության զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի համանախագահը։ Տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է։

Սերգեյ Չամանյանը «Մեդիա փաստաբան» նախաձեռնության հիմնադիր-տնօրենն է, հակամարտությունների կառավարման, բանակցային հարաբերությունների դասընթացավար, համացանցի և տեղեկատվական անվտանգության էքսպերտ։ Արցախի Հանրապետությունում իրականացրել է ավելի քան 10 աջակցության ծրագիր, սոցիալական նախագծեր ՝ ուղղված անապահով ընտանիքներին, բանակին։ Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Ինչպես նաև՝ ստացել է մի շարք պատվոգրեր։

«Ապագա ռեզորթ»-ի հիմնադիր Արտակ Չիբուխչյանի հետ զրուցում ենք Խորհրդային տարիների սահմանափակումների, պետություն-մարդ կապի, աշխատանքով իրար վարակելու անհրաժեշտության, համավարակի հետևանքների և փողն իբրև արժեք ընկալելու խնդիրների մասին։

«Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» (ՆԱԻ-Հայաստան) հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր աուդիտոր, Ամերիկյան համալսարանի դասախոս Արա Չալաբյանի հետ զրուցում ենք մշակութային խնդիրների, ներքին աուդիտի ասոցիացիայի գործունեության, սոցցանցային և տեխնոլոգիական թակարդների և հնարավորությունների, բիթքոինի՝ վիրտուալ փողի, պետության և անհատի և համագործակցության մասին։ Զրույցը համեմել ենք օգտակար գրքային մեջբերումներով։

Զրուցում ենք Հայաստանը ճանաչելու ուսուցողական «Պես-Պես» նախագծի հիմնադիր-հեղինակների՝ Յանա Բաբաջանյանի և Սերգեյ Թանթուշյանի հետ։ Նրանք պատմում են «Պես-Պես»-ի ստեղծման անհրաժեշտության, պատճառների և նպատակների մասին։ Զրույցը ծավալվում է նաև երեխա-ընտանիք, երեխա-հասարակություն կապի, դաստիարակման խնդիրների և հետևանքների շուրջ։ Յանա Բաբաջանյանը նկարչուհի է և «Պես-Պես» նախագծի համահիմնադիր։ Սերգեյ Թանթուշյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր է։ Սովորել է Բոստոնի «Brandeis» միջազգային բինզես-դպրոցում, ունի MBA աստիճան, ինչպես նաև՝ ՀԱՀ-ում՝ MCLS, ՀՀ ԳԱԱ-ում՝ Ֆինանսների և տնտեսագիտության դոկտորի աստիճան։ Սերգեյը նաև «Պես-Պես» նախագծի համահիմնադիրն է, մինչ այդ եղել է IDeA Foundation-ի գլխավոր տնօրենի տեղակալը։

Միշոյի հետ զրուցում ենք երաժշտության, կրթության և առհասարակ մշակութային հեղափոխության, ինչպես նաև հասարակության գիտակցական մակարդակը բարձրացնելու հնարավոր ճանապարհների մասին։ Քննարկում ենք մի շարք խնդիրներ, որոնց գոյության առաջնային պայմանը ինքնաքննադատության բացակայությունն է։

Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com) միջազգային որակավարում ունեցող ՄՌ մասնագետ է (SHRM-SCP, SPHRi), միջազգայնորեն որակավորված քոուչ (EPC), թրեյներ և խորհրդատու: Նա հանդիսանում է zoom in! կարիերայի կողմնորոշման ծրագրի հիմնադիր և հեղինակ (www.zoomin-now.com), որը նախատեսված է մասնակիցներին օգնելու ճանաչել սեփական անձը, բացահայտել ուժեղ կողմերը, ձգտումները, հնարավորությունները և կազմել հետագա զարգացման գործողությունների ծրագիր: Բացի այդ, Արփին հանդիսանում է Cascade People and Business (www.cascade.am) ընկերության հիմնադիրն և գլխավոր տնօրենը, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի (www.hrcommunity.am) հիմնադիրը և նախագահը, Տարածաշրջանային ՄՌ կոնֆերանսի (www.hrconference.biz) հիմնադիրը, որն ամեն տարի իր շուրջ է հավաքում միջազգայնորեն ճանաչված մասնագետների, փորձառու և ոգեշնչող խոսնակների ավելի քան 20 երկրից:

Աշոտ Բարսեղյանը բազում հայտնի պռոեկտների հեղինակ ռեստորատոր է, Ռեստորանների հայկական միության համահիմնադիրներից։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Ռեստորանային ոլորտում ունի տասներկու տարվա փոռձառություն, ինչպես նաև հրաշալի տիրապետում է շուկայավարման մի շարք հմտությունների:

Մանկուց Գարեգին Գևորգյանը տարված էր գիտական ֆանտաստիկայով և տեխնոլոգիական առաջընթացով, ընկերներին խրատելով գիտական ֆանտաստիկա և ֆենտեզի ժանրերի տարբերությունները։ Այս նյարդայնացնող սովորությունը վերածելով կարիերայի, նա ներկայումս կազմակերպում է Սեֆ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ ՍՊԸ միկրոֆինանսական ընկերության թվային վերափոխումը: Մինչ այդ Գարեգինը մշակել է վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագիր, խորհուրդ է տվել բանկերին ռիսկերի կառավարման վերաբերյալ, Նյու Յորքի վենչուրային ֆիրմաների համար ներդրումային առաջարկներ է մշակել, և ՀՀ Կենտրոնական բանկում ստեղծել է միջազգային պահուստների համար ռիսկերի կառավարման համակարգեր: Վերջերս Գարեգինը օգնել է Մյանմարի, Գանայի, Մեքսիկայի և Շրի Լանկայի միկրոֆինանսական ընկերություններին բիզնեսի վարկավորման կարողությունների կայացման գործում: Նա դասավանդում է ֆինանսական առարկաներ Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ուսանողներին, և աջակցում է սկսնակ ձեռնարկություններին: Գարեգինը Հարվարդի գործարար դպրոցի ընդհանուր կառավարման ծրագրի շրջանավարտ է, ՍԻ-ԷՖ-Էյ հավաստագրակիր, ունի տ.գ.թ. աստիճան Երևանի պետական համալսարանից, և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Հոֆստրա համալսարանից: Մասամբ գործարար, մասամբ ուսուցիչ, մասամբ երազող, նա կպատասխանի ձեր հարցերին garega@gmail.com հասցեով:

Ազգային ժողովի պատգամավոր Սոս Ավետիսյանը խոսում է հեղափոխության օրերի, կրթափոխանակման ծրագրերի անհրաժեշտության, Օքսֆորդում ուսանած տարիների, գրքերի հետ շփման կարևորության մասին, ինչպես նաև՝ պետության կողմից ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ուղղված նոր կորոնա վիրուսի կանխարգելմանը։

Razm.info ռազմական լուրերի և վերլուծական կայքի համակարգող, քարոզչության և մեդիաոլորտի հետազոտող, բլոգեր Կարեն Վրթանեսյան։

Արթուր Ազիզյան, Ավրորա Բարեալիս մարքեթինգային և բրենդինգային կազմակերպության հիմնադիր/տնօրեն: Մասնագիտությունը՝ շուկայագետ-տնտեսագետ։ 15 տարի և ավել շուկայում աշխատանքային փորձ: