Ռեգիոնալ Փոդքասթ

Ռեգիոնալ Փոդքասթ

Հայերեն փոդքասթների ալիք՝ Regional Post Caucasus անգլիալեզու ամսագրի համար www.regionalpost.org

[հայերեն] Regional Podcast - The Green Issue / Erik Grigoryan
[հայերեն] Regional Podcast - The Green Issue / Erik Grigoryan

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ զրուցում ենք Ամուլսարի, հանքարդյունաբերության վերաիմաստավորման, Սևանի, բիզնեսների կողմից շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման և պատժի, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությանը նվիրված գագաթաժողովին Հայաստանի մասնակցության, Էկոլոգիական ծրագրերի ֆինանսավորման աղբյուրների, էկոլոգիական շարժման մեջ երիտասարդների ներգրավվածության և ընդհանրապես Հայաստանում արդեն իսկ տեղի ունեցող դրական փոփոխությունների մասին

[հայերեն] Regional Podcast - The Green Issue / Vardan Melikyan
[հայերեն] Regional Podcast - The Green Issue / Vardan Melikyan

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի հետ զրուցում ենք անտառային հրդեհների, ապօրինի անտառհատումների, անտառածածկի վերականգնման ծրագրերի, մասնագետների պակասի և 2017թ․ Խոսրովի արգելոցի հրդեհի հետևանքների մասին

[հայերեն] Regional Podcast - The Green Issue / Irina Ghaplanyan
[հայերեն] Regional Podcast - The Green Issue / Irina Ghaplanyan

Շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանի հետ զրուցում ենք աննախադեպ ամառային շոգերի, կլիմայի փոփոխության որպես մարդկության ամենամեծ մարտահրավերի, Հայաստանյան էկոլոգիական մարտահրավերների, բիոբազմազանության, ֆլամինգոների, ընձառյուծների և ընդհանրապես մարդու և բնության համատեղելիության մասին

[հայերեն] Regional Podcast - The Weekly / Vahe Hovhannisyan
[հայերեն] Regional Podcast - The Weekly / Vahe Hovhannisyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, տնտեսական հարցերով փորձագետ Վահե Հովհաննիսյանի հետ զրուցում ենք մի քանի ամիս Վարչապետի Խորհրդական աշխատելու, Գերմանիայի դաշնություն այցի, Անխելա Մերկելի խորհրդականի հետ աշխատելու, կառավարության տնտեսական թևի գործունեության գնահատականի մասին, ինչպես նաև Հայաստանում ունիվերսալ բազային եկամտի հնարավորության և մարդուն որպես միջոց դիտարկելու փոխարեն որպես նպատակ դիտարկելու մասին

[հայերեն] Regional Podcast-The Weekly / Mikael Zolyan
[հայերեն] Regional Podcast-The Weekly / Mikael Zolyan

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանի հետ զրուցում ենք ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և այլ երկրների հետ հարաբերությունների, Ղարաբաղյան հիմնահարցում մեր դիրքորոշման, ԵՄ-ի հետ վիզայական ռեժիմի չեղարկման և էլի շատ ուրիշ թեմաների մասին

[հայերեն] Regional Podcast-The Weekly / Zaruhi Batoyan
[հայերեն] Regional Podcast-The Weekly / Zaruhi Batoyan

ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ խոսում ենք սոցիալական արդարության, որբանոցների վերացման, ներառական կրթության, հաշմանդամների իրավունքների և էլի շատ ուրիշ թեմաների մասին