
ՎերԿաց
Մեզ հետ կլսեք ոգևորիչ պատմություններ՝ հաջողակ մարդկանց, հետաքրքիր դեպքերի մասին, կծանոթանաք խնդրահարույց թեմաների, կիմանաք հետազոտությունների արդյունքներ:

Սոցիալական ցանցերում հայտնվել է լուսանկար, որտեղ շտապ օգնության մեքենայի հատակին պառկած է վիրավոր զինվոր, ծածկոցի տակից երեւում է արյունոտ ոտքը, մի ձեռքը ամրակով անշարժացրած է, մյուս ձեռքը բռնել է մեկ այլ վիրավոր զինծառայող՝ գլուխն ու դեմքը վիրակապած, արյունոտ։ Բավականին խոսուն նկար է 2020 թվականի սեպտեմբերի 27–ին սկսված արցախյան պատերազմի մասին։ Նկարի հերոսներից մեկը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում է բնակվում։ Աշոտ Թադեւոսյանն է, պատմում է, որ Ջեբրաիլում է վիրավորում ստացել։ «Երկու ամսվա զինծառայող էի, 27–ի առավոտյան, երբ հրթիռակոծվեց զորամասը, հասկացանք, որ սա մի այլ պատերազմ է, ավելի հուժկու»։ Աշոտ Թադեւոսյանը հիշում է, որ շատ վախեցել է, երբ ոտքերը չի զգացել, մտածել է, թե կորցրել է դրանք։ « Հետո, երբ տեսա ոտքերս, հանգստացա»։ Մոտավորապես 12–13 ժամ պառկած մնացել է գետնին, քանի որ թշնամին անընդհատ հարվածում էր, ոչ մի մեքենա չէր կարողանում մոտենալ, արնաքամ էի լինում»։ Կոտրված ողնաշարով ու կոտրված ոտքով, բեկորային վնասվածքներով Ջեբրաիլից Ստեփանակերտ տեղափոխվելու ճանապարհին է արվել նկարը։ Չգիտի, թե ով է նկարել։ Նկարը գտել է սոցիալական ցանցերում ու զարմացել։ Փրկվածը՝ Աշոտ Թադեւոսյանը ասում, որ սա դեռ վերջը չէ, պետք է կորցրած հողերը դեռ հետ բերել։

«Հետ ենք բերելու հողերը», սա այն երազն է, որ ամեն օր տեսնում են հայ զինվորները, մեր հերոս մարտիկները։
«Թշմանին էլ գիտի, որ ինքը չի հաղթել մեզ, հողերը նվիրվել են իրենց։ Պատերազմը ավարտված չէ։ Ոնց կարող է ավարտված համարվել կռիվը եթե մեր հողերը մեր սրբությունները թշնամու ձեռքում են»,– ասում եմ հայ հերոս զինվորները։
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր վերականգնողական փուլ են անցնում արցախյան պատերազմի հերոսները։ Մեկը ձեռքն է կորցրել, մյուսը ոտքը, մեկին էլ փրկել է ծոցագրպանի աղոթագիրքը։

Պարզվում է վիրուսի մուտքը հաստատություն կարելի է լիովին փակել։
Ինչպես մեղասորսիչ սարքն է անվտագություն պահանջող հաստատությունների մուտքում, օրինակ՝ կառավարություն, նախագահական, կենտրոնական բանկ կամ գերատեսչություններ մուտք գործող մարդու անվտանգությունը ստուգում է, այնպես էլ ախտահանչ նոր սարքն է արագ ստուգում եւ ոչնչացնում բոլոր վիրուսները մարդու վրայից։
Այդպիսի ոչ թանկ սարքով կարելի է վիրուսի ճանապարհը փակել։
Հայերի գիտական միտքը այլ երկրներում գործող ախտահանիչ կոչվող թունելի օրինակը ստեղծել ու տեղադրել է Վեդիի քաղաքապետարանում։ Շենք մտնող բոլոր այցելուներին կամարաձև, լուսարձակող սարքն է առաջինը դիմավորում։ Անկախ նրանից, թե այցելուն որտեղից է գալիս, որևէ տեղից իր հետ վիրուս բերել է, թե ոչ, մեկ-երկու վայրկյանում ախտահանվում է։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ «ախտահանման թունել» է տեղադրված նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նովո-Օգարիովոյի նստավայրում։

Սիրել մարդկանց, ապրել աստվածահաճո ու կյանքով. սա այն դասն է, որ պետք է սովորենք համաճարակային այս վիճակում, ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Այսօր շատերն են խոսում ու ենթադրություններ անում` վարակը իրակա՞ն է, թե՞ ոչ, բնակա՞ն է, թե՞ արհեստական, լաբորատորիայում ստեղծված։
Տեր Եսային այս հարցերը կարեւոր չի համարում, տեղի ունեցածը, ըստ նրա, փորձություն է։ «Իրականում ցանկացած փորձություն` մեծ կամ փոքր, գալիս է, որպեսզի անդրադառնանք մեր կյանքին, թե որքանով ենք աստվածահաճո ընթացք ապրում»,- ասում է քահանան։

Կորոնավիրուսի դեմ պայքարում պատրաստի բանաձևեր չկան՝ ասում է բժշկական գիտությունների թեկնածու, համաճարակաբան Արման Բադալյանը։
«Հրաշք բանաձեւ չկա։ Որոշումները կայացվում, փոփոխությունները ներդրվում են քայլ առ քայլ։ Սա երկարատեւ պրոցես է»,-նշում է մասնագետը։
Դիմակների կրումից հետո վարակի տարածումը կառավարելի դարձնելու երկրորդ հիմնական միջոցը, նրա կարծիքով, թեստավորման ծավալների ավելացումն է։ Դա հնարավոր կդարձնի կոնտակտավորների վաղաժամ հայտնաբերումը՝ ասում է համաճարակաբանը։
«Եթե այս քայլերը պատշաճ արվեն, մենք կկարողանանք կտրել համաճարակաբանական կապերը ու վարակի տարածվածության խմբավորման տարբերակին հասնել»։
Արման Բադալյանի հաշվարկներով հիվանդության նահանջին պետք է սպասել երբ բնակչության 30-35 տոկոսը կամ մոտ 800 հազար մարդ վարակվի։

Ոչ մի դեղ մեղվին, բուժում՝ միայն բույսերով։
Օրական մեկ ճաշի գդալ մաքուր, օրգանական մեղրը կանխում է թոքային ցանկացած հիվանդություն, իսկ կորոնավիրուսը թոքաբորբի պայմաններում ավելի բարդացնում է վիճակը։
63 ամյա Էդուարդ Մովսիսյանը ժամանակին գյուղապետարանի հաշվապահն է եղել ու զուգահեռ նաեւ մեղվապահությամբ է զբաղվել։ Նա վստահեցնում է, որ մեղրն ու մեղվի ստեղծած այլ պրոդուկտներ բազմաթիվ հիվանդություններ են բուժում։
«Ռուսական ու չինական մեղրը ողողել է աշխարհը, բայց ամենից օգտակարը ալպյան մարգագետինների ծաղիկներից ստացված մեղն է»,– պատմում է մեղվապահը ու առաջարկում վիրուսից պաշտպանվելում համար յոդն ու մեղրը լուծել ջրում ու խմել, « շատ օգտակար է»,– ասում է։

Մի ամբողջ փունջ ոչ ավանդական մշակաբույսեր այսօր աճեցվում են Հայաստանում ՝ առանց հողի։ Թաղանթանյութով հարուստ, բացառիկ օգտակար բույսերը ստացվում են Նորագյուղի Գագիկ Դավթյանի անվան հիդպրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում։
Ինչպես է հաջողվում ստանալ թանկարժեք ու չափազանց օգտակար բույսերը մեր երկրում։ <Վերկաց>-ի ունկնդիրների համար գիտական աշխատանքով զբաղվող ինստիտուտի փոխտնօրեն Աննա Թադեւոսյանը պատմում է թե ինչ նշանակություն ունեն ոչ ավանդական բույսերը մարդու առողջության համար ու որքանով են օգտակար։ Դրանք աճում են առանց հողի, սուբստրատով։
Հիդրոպոնիկա՝ գիտություն ջրի կամ գլաքարի միջոցով գյուղատնտեսություն զարգացնելու մասին:

Ակտիվացնում ենք ելքը գտնելու ռեժիմը ու հաշվի նստում վիրուսի հետ․ կյանքի ուսուցիչը՝ ճգնաժամը հաղթահարելու մասին։
<ՎերԿաց>-ն այսօր իր ունկնդիրներին հնարավորություն կտա հսականալ թե ինչպես վարվել համաճարակի այս պայմաններում, ինչպես հնարավորինս օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից եւ ոչ թե պարապությունից տրվել բամբասանքին, վեճերին կամ ձանձրույթին։
Հատուկ <ՎերԿացի> ունկնդիրների համար խախտել եմ ինքնամեկուսացումն ու այցել ձեզ համար օգտակար հոգեբանական խորհուրդներ ու հորդորներ լսելու՝ կյանքի ուսուցիչ Գրիգոր Առաքելյանից։

Սահմանապահ գյուղում շատ գործեր կարելի է ձեռնարկել, անգամ խանգարող տերեւները եկամուտի աղբյուր են։ <Հաջողելու համար միայն ցանկություն է պետք>,- ասում է Անդրանիկ Մանուկյանը։ Նա հաջողություններ է գրանցել արդեն մի քանի բիզնես ծրագրում։ Արդյունքը՝ գոհացնող է։

Ի՞նչ է իրենից ներկայացնում ճգնաժամը եւ ինչպե՞ս հաղթահարել այն։ Գործարար Վահրամ Միրաքյան հուշում է, որ 21-րդ դարում պետք է կարողանալ արագ փոխել մասնագիտությունը։ <Երկու շաբաթում կարելի է նոր մասնագիտություն ձեռք բերել>,- ասում է։ Պետք է փորձել համապատասխան քայլեր ձեռնարկել այս ճգնաժամի պայմաններում։ <Օրինակ այսօր լավ է աշխատում առաքման ծառայությունը, նշանակում է պետք է գործել այդ ուղղությամբ>, հորդորում է նա։

Սահմանապահ քահանա Տեր Աբել Քարտաշյանը օրհնում է իր տան մոտով անցնող յուրաքանչյուր զինծառայողի։ Տավուշի մարզի յոթ գյուղերի քահանան Երեւանից ժամանակին տեղափոխվեց սահմանամերձ տարածք՝ աղոթքով սանձելու հակառակորդի կրակոցները։ Տավուշի մարզում նա ավելի լավ յուրացրեց դիմացինի կյանքով ապրելու նուրբ արվեստը։

Տավուշի սահմանապահ 7 գյուղերի հոգեւոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը թերեւս նախախնամությամբ հայտնվեց սահմանապահ գյուղում։ Թողնելով քաղաքային կյանքն ու այնտեղ սկսած բիզնեսը նա տեղափոխվում է սահմանամերձ գյուղ, սկսում լսել դիմացինի հոգսերի ու կարիքների մասին եւ աղոթել նրանց համար։ Նրա աղոթքն այսօր խլացնում է անգամ հակառակորդի կրակոցները։

Չունեն զենք, չկա ամենագնաց, բայց հսկողությունը բարձր մակարդակի է։ Կին անտառապետը գիտի ինչպես վարվել՝ անտառ ապօրինի մտնողների հետ։ Այս գործում կանացի նրբանկատությունը նույնիսկ օգտակար է։ Բացատրական աշխատանքը զենքից էլ ազդեցիկ է ասում է Հայաստանի միակ կին անտառապետ՝ Էմմա Գասպարյանը։

Լոռու մարզի անտառները հսկողը կին է՝ 36-ամյա կապտաչյա մի գեղեցկուհի։Էմմա Գասպարյանը մանկուց է ծանոթ անտառի գեղեցկությանն ու անտառային ձայներին։ Խիզախությունը հենց փոքրուց է սերմանվել։ Հորից է ժառանգել գործն ու սիրով տրվել կանաչապատ տարածքների պահպանությանը։

Մի քանի ամիս առաջ Հայաստանում առաջին անգամ սրտի բարդ եւ բացառիկ վիրահատություն կատարած սրտի վիրաբույժ Մհեր Սուսանին այսօր օրական երեք նման բարդ վիրահատություն է անում։ Չքավոր ընտանիքում մեծացած բժիշկն այսօր ամենապահանջված սրտի վիրաբույժն է Հայաստանում։ Նա <<ՎերԿաց>>-ին պատմում է թե ինչպես հասնել հաջողության եւ խոստանում առաջիկայում եւս մի նորամուծություն՝ սրտի վիրահատության գործում։

Մարդկանց սրտերն իր ափում շոշափող բժիշկը երբեւէ չի փորձել հասկանալ թե ինչով են իրարից տարբերվում բարի ու չար մարդկանց սրտերը։ Սակայն հնարավորն անում է մարդուն երկրորդ կյանք պարգեւելու համար։ <<Աստղիկ>> բ/կ սրտի վիրաբույժ Մհեր Սուսանին մի քանի ամիս առաջ Հայաստանում առաջին անգամ սրտի բաց վիրահատություն արեց՝ առանց կոտրվածքների ու մեծ կտրվածքների։

Հաջողված գործը ոգեւորում է հրշեջին, անհաջողությունը՝ կոփում․ Քաջություն պահանջող հերոսական այս գործում պետք է արագ կողմնորոշվել, ճիշտ քայլեր ձեռնարկել՝ կրակը մարելու, հրդեհը հանգցնելու համար։ Հրշեջ փրկարարի հիշողությունը լի է տարբեր պատմություններով։ Գրանցված հաջողությունները շատ են, սակայն քիչ չեն նաեւ այսպես ասած հումորի վերածվող դեպքերը։ Երեւան քաղաքի փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գարեգին Հակոբյանը ասում է, որ գործը նվիրվածություն է պահանջում։

Հաջողված գործը ոգեւորում է հրշեջին, անհաջողությունը՝ կոփում․ Քաջություն պահանջող հերոսական այս գործում ոչ միշտ է հաջողվում կրակի ճիրաններից դուրս բերել այրվող մարդուն։ Արագ կողմնորոշում ու անպայման ճիշտ մոտեցում, սա հիմնական գործն է, մնացած արդեն իրավիճակային է, ասում է Երեւան քաղաքի փրկարարական ուժերի վարչության հրդեհշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գարեգին Հակոբյանը։

Լույս աշխարհ եկած մինչեւ 28 օրական երեխաներին երկրորդ կյանք տվող Մուրացանի նորածնային վերակենդանացման բաժանմունքը Հայաստանի միակ խոշոր ռեանիմացիան է։ USAID-ի աջակցությամբ բաժանմունքը կարողանում է անհապաղ բուժօգնություն ցույց տալ տարբեր խնդիրներով կլինիկա տեղափոխված փոքրիկներին, երկրորդ կյանք պարգեւում նրանց։ 32 տարվա աշխատանքային փորձ ունեցող փորձառու բժիշկ, մայրաքաղաքի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանը վստահեցնում է, որ նորածնային մահացության ցուցանիշներով Հայաստանը տարածաշրջանի երկրների շարքում առաջատար է։

Լույս աշխարհ եկած մինչեւ 28 օրական երեխաներին երկրորդ կյանք տվող Մուրացանի նորածնային վերակենդանացման բաժանմունքը Հայաստանի միակ խոշոր ռեանիմացիան է։ USAID-ի աջակցությամբ բաժանմունքը կարողանում է անհապաղ բուժօգնություն ցույց տալ տարբեր խնդիրներով կլինիկա տեղափոխված փոքրիկներին փրկելու համար ու երկրորդ կյանք պարգեւում։ 32 տարվա աշխատանքային փորձ ունեցող փորձառու բժիշկ, մայրաքաղաքի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանը վստահեցնում է, որ նորածնային մահացության ցուցանիշներով Հայաստանը տարածաշրջանի երկրների շարքում առաջատար է։

Լայնաթուփ արմավենիներ ու սահմանամերձ Այգեձոր․ մի տեսակ անհավատալի, բայց իրական տեսարան։ Անհնարինը հնարավոր դարձնելու փորձ՝ մերձարևադարձային մշակաբույսերի և ծառատեսակների համար ոչ բարենպաստ պայմաններով գոտում՝ Տավուշի մարզի Այգեձոր գյուղում։ 78 ամյա Մելիս Բաբայանին չեն վախեցնում ադրբեջանական կողմից հնչող կրակոցները, նա կառուցում է իր երազանքի այգին։

Այս գեղեցիկ էպիզոդը Ամանորի ու գինու մսաին է։ Լսեք ու վայելեք սիրով։

Դիմացդ հակառակորդի կրակոցներն են, առջևդ՝ դրախտային այգի։ 78 ամյա Մելիս պապին չեն վախեցնում հակառակորդի կրակոցները։ Նա հավատում է, որ սիրով սկսած գործը կխափանի հակառակորդի չարամիտ մտադրությունները։ Մերձարևադարձային մշակաբույսերը հաջողությամբ հարմարվել են սահմանամերձ Տավուշի կլիմայական պայմաններին, հաջողության գաղտնիքը սերն է։

<<Ջրի տակ այլ իրականություն է, խորտակված նավերում տեխնիկակն ձայներ են>>,- ասում է ջրասուզակը․ Հանուն դայվինգի լրագրողը թողեց իր մասնագիտությունը։ Ուզում է Հայաստանում զարգացնել ստորջրյա հնագիտությունը։ Նաեւ վստահեցնում է, որ Սեւանում կարելի է զարգացնել զբոսաշրջային դայվինգը։

Հանուն հայտնագործության, հանուն հետաքրքրության փոխել մասնագիտությունն ու գնալ երազանքի հետեւից։ 88-ի երկրաշարժի փլատակներից փրկվելու, իր ու իր ընտանիքի գոյության հարցերերով զբաղվելուց հետո, մասնագիտությամբ լրագրող Աննա Մարտիկյանը ընտանիքի հոգսը մի փոքր թոթափելուց հետո իրեն թույլ է տվել վերջապես Սեւանին մոտենալ՝ լող տալու։ Սեւանի հետ առաջին հանդիպումը յուրօրինակ սեր է ծնել ու մասնագիտությամբ լրագրող Աննան որոշել է դայվինգով զբաղվել Նա ուզում է Հայաստանում զարգացնել ստորջրյա հնագիտոթյունը։ Նաեւ վստահեցնում է, որ Սեւանում կարելի է զարգացնել զբոսաշրջային դայվինգը։

Ապագա ռեզորթ, Յելլ պարկի հիմնադիր Արտակ Չիբուխչյանը հուշում է, որ գործ սկսելուց առաջ նախ պետք է տեսիլք ունենալ, համախոհների բանակ ձեւավորել ու գործել։ <<Համբերությունը կարեւոր նախապայման է գործում հաջողելու համար>>,- ասում է։ Օգտակար հուշումները լսեք <<ՎերԿաց>> փոդքասթում։

<<Ապագա ռեզորթ>>, <<Յելլ պարկ>> հանգստի գոտիների հիմնադիր Արտակ Չիբուխչյանը որեւէ գործ սկսելուց առաջ անհրաժեշտ է համարում տեսիլքի գոյությունը։ Հուշում էգործը ճիշտ ձեռնարկելու բանաձեւը, կարեւորում՝ քայլերի հաջորդականությունը։

<<ՎերԿաց>> փոդքասթի մասին

Էլեկտրոնային փնջերն արդեն սկսել են օգտագործել նաև ուռուցքային հիվանդությունների բուժման դեպքում: <<Արեալ>> նախագծի ղեկավար Բագրատ Գրիգորյանը վստահ է՝ արագացուցիչների էլեկտրոնային փնջերը մոտ ապագայում կփոխեն կենսաբանական աշխարհն ու գիտությունը: Այսօր ողջ աշխարհում գիտական խմբերի հետազոտությունների համար արագացուցիչների գոյությունն անհրաժեշտություն է: Հայաստանում հաջողությամբ են ընթանում հետազոտությունները: Հայ գիտնականները շատ ասելիք ունեն:

Օնկոլոգիական հիվանդությունների բուժման ուղղությամբ <<Քենդլը>> կարող է հաջող լուծում առաջարկել: Էլեկտրոնային փնջերն արդեն սկսել են օգտագործել նաև ուռուցքային հիվանդությունների բուժման դեպքում ասում է ֆիզիկոսը: Գերմանիայի Հայդերբերգի հետազոտական համալսարանում ևս նման հետազոտություններ են անում և Հայաստանում ստացված արդյունքները համեմատելով՝ եզրակացրել են, որ հայկական փորձարկումները ոչ միայն չեն զիջում, այլեւ ավելի արդյունավետ են։

Ի՞նչ է գենետիկ հիշողությունը և որքանով են հետազոտությունները հնարավորություն տալիս պարզելու ազգային ինքնատիպությունը: Մարդաբան-գենետիկ Լևոն Եպիսկոպոսյանը հուշում է ինչպես մաքրել գենը: Նա ներկայացում է նաև հաջողված հետազոտությունների արդյունքներ: Հայերը կարողացել են պահպանել իրենց գենետիկ հատկությունները և 5 հազար տարվա ընթացքում չեն խառնվել այլ ազգերի հետ: Հայերն ունեն պարբերական հիվանդություն, դրանով տարբերվում են,- ասում է:

Ի՞նչ է գենետիկ հիշողությունը և որքանով են հետազոտությունները հնարավորություն տալիս պարզելու ազգային ինքնատիպությունը: Մարդաբան-գենետիկ Լևոն Եպիսկոպոսյանը հուշում է ինչպես մաքրել գենը: Նա ներկայացում է նաև հաջողված հետազոտությունների արդյունքներ: Հայերը կարողացել են պահպանել իրենց գենետիկ հատկությունները և 5 հազար տարվա ընթացքում չեն խառնվել այլ ազգերի հետ: Հայերն ունեն պարբերական հիվանդություն, դրանով տարբերվում են,- ասում է:

Սիփանիկ գյուղում գյուղատնտես Արտակ Ղարանլղցյանը մեկ ու կես տարի առաջ ջերմոց է հիմնել ու սեփական փորձարկումների շնորհիվ գտել էկոլոգիապես մաքուր բանջարեղեն աճեցնելու գաղտնիքը։ Սա նրա միակ նորարարությունը չէ։ Գյուղատնտեսը Ռուսաստանում ձեռք բերած գիտելիքի հաշվին անընդհատ փորձեր է կիրառում։ Կարողացել է գոմաղբից գազ ստանալ ու դրանով տաքացնել ջերմոցը։ Այսօր սակայն հուշում է ևս մի նոր մեթոդի մասին։ Կարելի է լամինատե հատակի կպչող սպունգանման մասով պատել ջերմոցն ու առանց անհանգստանալու դիմակայել ցրտերին։

Սիփանիկ գյուղում աղի հողի վրա Արտակ Ղարանլղցյանը ջերմոց է հիմնել ու իր հորինած տեխնոլոգիայով մշակում և բանջարեղեն է ստանում։