
Ովքե՞ր են փոդքասթի ունկնդիրները
22.01.2020
Փոդքասթինգի լսարանը այս պահին բավականին համաչափ է. ունկնդիրների 52%-ը տղամարդիկ են, իսկ 48%- ը համապատասխանաբար՝ կանայք:
Փոդքասթինգը տարածում է գտել հատկապես երիտասարդների շրջանում: Ընդհանուր լսարանի 67%-ի տարիքը տատանվում է 18-ից 44-ի միջև:
Փոդքասթները հիմնականում գրավում են հասարակության կրթված և համեմատաբար ֆինանսակապես հաջողակ հատվածը: Մեծ հավանականություն կա, որ ունկնդիրների 45%-ը ուսանել է համալսարանում, իսկ գրեթե 68% տոկոսը շարունակել են իրենց կրթությունը և ասպիրանտի կոչում ունեն: Կա նաև բարձր հավանականություն, որ ունկնդիրների մեծամասնությունը բարձր վարձատրվող անձիք են: