
Զրույց Թամար Հովհաննիսյանի հետ
«Զրույց Թամար Հովհաննիսյանի հետ» հաղորդաշարը՝ իր դերասանուհի, ռեժիսոր տիկին Հովհաննիսյանի հեղինակային հաղորդումների շարքն է: Քսանհինգ րոպե տևողությամբ այս զրույցը հեղինակի և ունկնդրի միջև շատ ընդգրկուն է, թեմաները անսահմանափակ: Գրականություն, արվեստ, երգ, երաժշտություն: Սրանք նաև իր անհատական ընկալումների, հուշերի պատմություններն են:

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը իր Զրույցում շնորհավորում է ինքն իրեն, իր ներսում եղած Թատրոնը ու ներկայացնում իր չիրականացած երազանքը։

Զրույցը պատմում է Արթուր Թարխանյանի մասին և այն ցավի, որով հեռացավ դեպի անհունը, ցավ, որով հեռանում են մեր բոլոր Մեծերը:

Այսօր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ <<Զրույց Թամար Հովհաննիսյանի հետ>> հաղորդման թողարկումը նվիրված է նրան

Համո Սահյանը Արցախի հիմնահարցի, առաջին պատերազմի, հայի բնույթի՝ ելքի և անելքության մասին:

Զրույցը ներկայացնում է Եղիշե Չարենցի պոեմը, որը թեպետ հրատարակվել է, բայց լռության է մատնվել, մինչդեռ պիտի իմանայինք, զգուշանայինք, վերանայեինք ինքներս մեզ:

Զրույցը քայլ առ քայլ անդրադառնում է դեպքերին, որոնցից ծառացավ արցախյան հիմնահարցը և որի լուծումը կարծես պակաս արյունոտ չի, որքան ծնունդն էր։

Զրույցն անդրադարձել է Նժդեհին, այդ տիեզերական, անչափելի հերոսին, ճիշտ մեկ դար անց, պատմական դեպքերի կրկնության այս ծանր պահին:

Մի երկրի կամ նրա մի մասի բռնի կցումը մի այլ երկրի, այն՝ ինչը արել է Խորհրդային Ռուսաստանը 1921 թվականի հուլիսի 5-ին Արցախի հետ: Այս մասին է պատմում Զրույցը՝ քայլ առ քայլ: Անհրաժեշտ է իմանալ:

Արցախի պատմության հին շրջանի բոլոր մանրամասները մինչև բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին, կիմանաք լսելով Զրույցի առաջին մասը: Նկարում՝ Չարեք միջնադարյան, հայկական բերդը, հայտնի նաև, որպես Սահակ Սևադայի բերդ կամ Մամռոտ բերդ: Ներկայումս՝ Ադրբեջանի տարածքում է: 1206 թվականին սելջուկ-թուրքերից բերդն ազատագրում է Իվանե Զաքարյանը:

Դրաստամատ Կանայանի անցած ուղին, նրա կերպարի հակասականությունը, նրա անսահման քաջությունը իր ապրած բարդ ժամանակներում ու մինչ օրս չլուծված խնդիրները:

Ստեփան Զորյանի սքանչելի պատմվածքներից մեկն է ներկայացնում Զրույցը, հեղինակի 130 ամյակի առթիվ: Հաաղորդման մեջ հնչում է Ռախմանինովի Իտալական պոլկան, իսկ անոնսում՝ Լեոն Բաքստի /1866-1924/ <<Ընթրիք>> կտավն է:

Այս Զրույցը գրող-հրապարակախոսի մասին երկրորդ և ամփոփիչ հաղորդումն է, ցնցիչ մանրամասներով:

Շնորհալի մարդ, որը փնտրեց ինքն իրեն և իր տունը ու չգտավ: Երկու հաղորդումներից առաջինն է նրա անուրախ ու կարճատև կյանքի մասին:

Զրույցը երկրորդ անգամ է անդրադառնում այս գրողին, երկու տարի անց, քանի որ նա համոզված էր, թե իր մահից հետո ավելի շատ են իրեն կարդալու, բեմադրելու, նկարահանելու, դասավանդելու, արդյո՞ք այդպես է:

Երբևէ որևէ տեղ լույս չտեսած նյութ Սարոյանի մասին՝ շատ իմաստուն ու հուզիչ հուշեր ու մի պատմվածք: Եվ այս ամենը անկրկնելի կատարմամբ:

Գուրգեն Մահարու վեպն է զրույցի թեման, աղմուկը վեպի ու հեղինակի շուրջը, դրա պատճառները, արդիականությունը, դասերը և իհարկե, փոքրիկ հատվածներ դերասանուհու կատարմամբ:

Գրողին նվիրված երկու Զրույցներից առաջինն է, նրա կյանքի համեմատաբար արևոտ շրջանի մասին: Կլսեք, նրա վաղ շրջանի քնարական պոեզիան:

Սփյուռքահայ և օտարագիր՝ երկու գրող մեկ տառապած հոգու մեջ: Առանց երգի նահանջի ահազանգը, որ հնչում է մինչ օրս: Շահնուրը և իր չհնացող վեպն ու Զրույցի հեղինակի մեկնաբանությունը:

<<Եթե խոտ ես, ապա նրա համար, որ քեզ արածեն, եթե կով ես ու խոտն արածել ես, ապա նրա համար, որ... >>: <<Կովը>> պատմվածքը և հեղինակին է ներկայացնում այս շաբաթվա Զրույցը:

Նա կառուցում էր իր գունեղ աշխարհը, որտեղ մենակ էր ու նկարում էր ինքն իրեն, իր ցավը ու իր սերը:

Դառը ճակատագրով այս բանաստեղծուհու մասին է այս շաբաթվա Զրույցը, որը թարգմանում էր հայկական պոեզիան և ջերմորեն սիրում Հայաստանը:

Աշխարհի կարգ ու կանոնի հետ չհաշտվող, իր թախիծի հետ մենության մեջ ապրող արտիստի մասին է այս շաբաթվա Զրույցը, հայտնի և անհայտ մանրամասներով:

Հայ գրականության նորագույն շրջանի առանցքային հեղինակին և նրա պատմվածքներից մեկն է ներկայացնում Զրույցի հեղինակը:

Զրույցի հեղինակը պատմում է ամուսնու մասին, նրա 90-ամյա հոբելյանի առթիվ:

Փոփ արքայի արտակարգ և արտառոց կյանքի, նրա մտավորական կերպարի, խլված մանկության և հողագունդը ավելի լավը դարձնելու նվիրումի մասին է այս շաբաթվա Զրույցը:

... և դարձյալ Պարույր Սևակ:

Պարույր Սևակի մասին դեռ շատ բան ասված չէ, լսե՛ք Զրույցի հեղինակի պատմությունն ու Սևակի պոեզիայի ի՛ր մեկնաբանությունը՝ տարելիցի առթիվ:

Վերջին օրը, կտակը և կյանքի վերջին տարիների մյուս բոլոր մանրամասները այս շաբաթվա Զրույցում:

Մերիլին Մոնրոյի մասին պատմող հաղորդման առաջին մասն է այս շաբաթ Զրույցում, ինքն իրեն գտնելու կայանալու ուղին, հենված ճշգրիտ փաստերի վրա:

Հայր և որդի Մայքլ Արլեն: Կարո՞ղ է մարդ հեռանալ իր ինքնությունից: Սարոյանի խորհուրդը՝ ուղևորություն դեպի Արարատ:

Երջանիկ Արքայազնը հեքիաթը, որը իրականության սիմվոլիկ նկարագրությունն է, հեղինակի՝ Օսկար Ուայլդի բացառիկությունը իր թևավոր խոսքերի և բանավոր Զրույցների մեջ այս շաբաթվա Զրույցում:

Արդի գրողներ շարքից Արփի Ոսկանյանի քաղաքական սուր, անզիջում սատիրան է ներկայացնում այս շաբաթվա Զրույցը:

Նուրբ, դրական լիցքեր հաղորդող այս բանաստեղծը, ծայրահեղ անհրաժեշտ է մեր օրերում, գտնելու համար ձեր իրական ԵՍ-ը, ճամփորդելու ձեր էության մեջ:

Պոետ-նկարչին նվիրված հաղորդման ամփոփումն է, շատ հետաքրքիր ու անհայտ մանրամասներով և ուղերձով:

Արշիլ Գորկուն նվիրված երկու Զրույցներից առաջինն է: Նկարիչ, որ նկարում էր այն, ինչ հիշում էր և ոչ թե այն ինչ տեսնում էր:

Ցեղասպանության 105-րդ տարելիցն է մոտենում և այս ցավալի Զրույցը պատմում է արժեքների անդարձ կորստի և այս կորուստը փաստող սքանչելի Դանիել Վարուժանի մասին նաև իր տարեդարձի կապակցությամբ:

Ավագ շաբաթվա մանրամասն նկարագրությունը, Նիկոս Կազանձակիսի վեպը, Մարտին Սկորսեզեի ֆիլմը, Փիթեր Գաբրիելն ու Վաչե Հովսեփյանը։

Վերջին արևմտահայ ու առաջին սփյուռքահայ բանաստեղծի մասին է պատմում Զրույցը:

Բենգալացի բանաստեղծ, փիլիսոփա Ռաբինդրանաթ Թագորի մասին է այսօրվա Զրույցը: Նոբելյան մրցանակի դափնեկիր, որ սիրո, հանդուրժողականության նաև ազատության ջատագովն է: Պատեհապաշտության թշնամին:

Այս շաբաթվա Զրույցը ձեզ կպատմի Ժբրան Խալիլ Ժբրանի և նրա գլուխգործոց Մարգարեի մասին։

Զրույցը՝ ամերիկացի երգիչ Ջոննի Քյաշի կյանքի և սիրո պատմությունն է: Սեր, որ կնոջ՝ Ջուն Քարթերի հետ մեծ ու հարատև ընկերություն էր:

Անդրանիկ-Դաշնակցություն կոնֆլիկտը, Զորավարի խոսքը այդ առթիվ ու մի քանի հետաքրքիր դրվագ նրա կյանքից: Նկարում՝ հարսնացուի կողքին Պողոս Նուբար, որը պսակի քավորն է, Զորավարի կողքին քույրը՝ Նազելին:

Վիլիամ Սարոյանի Andranik of Armenia պատմվածքն է ներկայացնում Զրույցը: Զորավարի հայակերտ ու հայաստանակերտ կերպարի մասին:

Զրույցի հեղինակը պատմում է եղբոր մասին, նրա 75 ամյա հոբելյանի առթիվ ու կարդում նրա բանաստեղծություններից:

Գրողի զուսպ կենսագրությունը իր իսկ բառերով, նրա ստեղծած հայկական աշխարհը, մի կտոր Հացն ու դրան արժանի լինելը:

Ծանոթացեք Ռուբեն Ֆիլյանի կարճատև ու ոչ սովորական կյանքին և իր կյանքի նման կարճ ու ոչ սովորական պատմվածքներին:

Ազգայինի խորը գիտակցությամբ աշխարհի քաղաքացին՝ Կոստան Զարյանը իր 135 ամյակին:

Հանճարեղ կինովարպետի հոբելյանին նվիրված Զրույցը պատմում է Ֆելինիի և Մազինայի կես դար տևած, ապշեցուցիչ ամուսնության մասին:

Զրույցը պատմում է Դալիդայի մասին՝ վերելքներն ու անկումները 30 տարվա բեմական կյանքի ընթացքում:

Հայկական Սուրբ Ծնունդը և էլի լավ ու հետաքրքիր տեղեկություններ այս տոնական օրերին, Ռադիո Հայի և Զրույցի կողմից:

Հայերի, նաև շատ ուրիշ ազգերի Ամանորի, գալիք տարվա մասին, Կաղանդին նվիրված ընտիր բանաստեղծություններով Զրույցը՝ որպես շնորհավորանք, մաղթանք և տարվա ամփոփում:

Սուրբ Ծննդյանը ձոնված լավագույն երգերը, դրանց ստեղծման պատմությունը, տարբեր մեկնաբանությունները՝ հին ու նոր աշխարհահռչակ երգիչների կողմից:

Զրույցը ներկայացնում է ականավոր գրողի կոտրված ճակատագիրը, լավագույն վեպերը և մի պատմվածք՝ Բարոնը: