
Զրույցներ Ծրագրավորման Փիլիսոփայության մասին
Ի՞նչ է ծրագրավորումը և ի՞նչը չի հանդիսանում ծրագրավորում։ Ովքեր են ծրագրավորողները և ինչո՞վ են նրանք զբաղված։ Ինչպե՞ս դառնալ ծրագրավորող և ի՞նչ է ձեզ սպասում դրանից հետո։ Այս և նման շատ այլ հարցերի պատասխանը կարող եք գտնել հենց ա՛յս փոդքասթում։ Հեղինակ՝ Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության Դպրոցի հիմնադիր և HelpSystems Armenia ընկերության առաջատար մասնագետ Վահրամ Մարտիրոսյան։ content: Յուրաքանչյուր թողարկման ընթացքում հնարավորություն կունենաք ունկնդրել հարցազրույց ՏՏ ոլորտի ազդեցիկ և նշանավոր ներկայացուցիչների հետ, ինչը կտա շատ մտածելու նյութ։

Հարցազրույց նախկին ծրագրավորող, իսկ այժմ ձեռնարկատեր Արմեն Գրիգորյանի հետ, ով մեզ հետ կիսվում է լավ ծրագրավորողին բնորոշ հատկանիշներով։ Ինչպես նաև պատմում է իր գործունեության ընթացքում լուծած բարդ և հետաքրքիր խնդիրների մասին։ Հատկապես կարևոր են Արմենի տված խորհուրդները՝ սկսնակ լավ ծրագրավորողներին։

Հարցազրույց Գոռ Վարդանյանի հետ։ Ո՞րն է ճիշտը՝ C++-ը, թե՞ JavaScript-ը։ Ի՞նչն է ավելի բարդ՝ սարքերի վերիֆիկացիան, թե՞ կոմպիլյատոր գրելը։ Եվ ի վերջո՝ ի՞նչ է երեխայի մոտ զարգացնում շախմատը։

Հարցազրույց JSConf Armenia կոնֆերանսի համահիմնադիր և Renderforest ընկերության CTO Էդգար Մարուքյանի հետ։ JavaScript-ից մինչև GoLang և C++, սկսնակ ծրագրավորողից մինչև ավագ ծրագրավորող, կայքի արագագործությունից մինչև ծրագրավորող-մտավորականի կերպար։ Դժվար է տեքստի միջոցով փոխանցել այն ամենը, ինչ կարող եք լսել մեր այս թողարկման մեջ։

Հարցազրույց փոդքասթի հեղինակի հետ այն մասին, թե ինչպես է նա որոշել դառնալ ծրագրավորող, ինչ կայացման ուղի է անցել և ինչ խորհուրդներ կտա սկսնակ և ապագա ծրագրավորողներին։

Ի՞նչ է ծրագրավորումը և ինչը չի՞ հանդիսանում ծրագրավորում։ Ովքե՞ր են ծրագրավորողները և ինչո՞վ են նրանք զբաղված։ Ինչպես դառնալ ծրագրավորող և ի՞նչ է ձեզ սպաում դրանից հետո։