Մեծացող սրտեր

Մեծացող սրտեր

Մեծացող սրտերը դրական ծնողավարման մասին փոդքասթ է: Այստեղ խոսում ենք երեխաների ու ծնողների հարաբերությունների, ծնողավարման ընթացքում ծագող տարբեր հարցերի ու դրական ծնողավարման մոտեցումների մասին:

5. Ինչու՞ երեխաները չեն լսում ծնողներին
5. Ինչու՞ երեխաները չեն լսում ծնողներին

Այս էպիզոդն այն բարդ իրավիճակի մասին է, երբ ծնողի ու երեխայի ցանկությունները և պահանջմունքները չեն համընկնում: Եվ արդյունքում երեխան ցուցաբերում է անցանկալի վարք, իսկ ծնողի և ոչ մի մոտեցում չի ազդում նրա վրա: Ինչպե՞ս վարվել այսպես ասած "բարդ" երեխաների հետ: Որո՞նք են անցանկալի վարքի հիմնական չորս պատճառները: Փորձենք միասին հասկանալ:

4. Ծնողների զգացմունքների մասին
4. Ծնողների զգացմունքների մասին

Այս էպիզոդում խոսում եմ ծնողների զգացմունքների մասին: Ինչպե՞ս կարող է ծնողը հաղթահարել իր բարդ ապրումները և ինչ քայլեր ձեռնարկի երեխայի հետ համագործակցելու համար: Չէ՞ որ ծնողն էլ մարդ է և ծնողավարումը հաճախ բարդ գործ է : Էպիզոդում կգտնեք ծնողների անկեղծության, ես-արտահայտությունների, time out-ների և կանոնների անհրաժեշտության մասին օգտակար տեղեկություն:

3. Երեխայի զգացմունքների մասին
3. Երեխայի զգացմունքների մասին

Այս էպիզոդում խոսում եմ հուզական ինտելեկտի դաստիարակման կարևորության մասին: Ինչ անել,երբ երեխան բարդ և ուժեղ զգացմունքներ է ունենում, ինչպես արձագանքել դրանց և ինչպես օգնել երեխային հասկանալ իր զգացմունքները:

2. Դրական ծնողավարում vs պատիժ
2. Դրական ծնողավարում vs պատիժ

Այս էպիզոդում ծանոթանում ենք դրական ծնողավարման սկզբունքներին, փորձում ենք հասկանալ դրական կարգապահության և պատժի տարբերությունները, ծանոթանում ենք դրական ծնողավարման մոտեցումներին, մասնավորապես՝ պատժի այլընտրանքներին և երեխայի անցանկալի վարքի արձագանքման դրական մոտեցումներին:

1. Ծնողավարման ոճերը
1. Ծնողավարման ոճերը

Այս էպիզոդում խոսելու ենք ծնողավարման և դրա հիմնական ոճերի մասին: Ինչպես նաև փորձելու ենք հասկանալ՝ ինչպես են ծնողի մոտեցումները, դիրքորոշումները, վերաբերմունքը ազդում երեխայի զարգացման և բնավորության ձևավորման վրա: